f

Անկախ

Հայաստանի սոցիալական թվերը․ թվեր, որոնք կապված չեն միմյանց հետ


Համարյա առանց վերլուծության ու մեկնաբանությունների առաջարկում եմ դիտարկել Հայաստանի սոցիալական պատկերը ներկայացնող ոլորտների որոշ թվեր: Պարզապես հարկավոր է ուշադրություն դարձնել, որ այդ թվերը որոշակի իմաստով պիտի որ կապված լինեին միմյանց հետ: Մի դեպքում դրանցից մեկի աճը տրամաբանորեն պիտի աճ ապահովեր մյուսի համար:

Օրինակ, իրավախախտումների պարագային հասկանալի է, որ հանցագործությունների աճը պիտի հանգեցնի դատական պատասխանատվության ենթարկվածների թվաքանակի աճին: Կամ, ասենք, դպրոցականների քանակական աճը պիտի ենթադրեր դպրոցների քանակի ու ուսուցիչների թվաքանակի աճ: Մյուս դեպքում` պիտի հակառակ ազդեցություն ունենար: Բայց սա՝ տրամաբանորեն: Մեր իրականությունը մի փոքր այլ է: Դիտարկենք Հայաստանի սոցիալական թվերը: Դիտարկենք ու փորձենք հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Ընտանեկան նպաստ

2017թ․ մեր երկրում ընտանեկան և սոցիալական նպաստ ստանում էր 100 հազար 288 ընտանիք (նրանց 75.1 տոկոսը ընտանեկան նպաստ էր ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը 31 հազար 500 դրամ էր:

2018թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը պակաս էր՝ 92 հազար 564 (նրանց 73 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

2019թ․ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը ավելի պակաս էր՝ 86 հազար 197 (նրանց 71.2 տոկոսն էր ընտանեկան նպաստ ստանում): Մեկ ընտանեկան նպաստի միջին չափը դարձյալ չէր փոխվել՝ 31 հազար 500 դրամ:

Կենսաթոշակ

2017թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 458 հազար 194 մարդ էր: Նրանցից 455 հազար 609-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 984 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 633.4 դրամ էր:

2018թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 463 հազար 72 մարդ էր: Նրանցից 460 հազար 548-ն աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 866 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 601 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 477.9 դրամ էր:

2019թ․ կենսաթոշակառուների թվաքանակը 466 հազար 580 մարդ էր: Նրանցից 464 հազար 110-ը աշխատանքային թոշակառուներ էին: Զինծառայության հետ կապված թոշակ ստանում էր 1 779 մարդ, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակառուների թիվը 691 էր: Միջին կենսաթոշակի չափը 40 հազար 424 դրամ էր:

Հանրակրթություն

2017թ․ դպրոցների քանակը 1421 էր, 2018-ին՝ 1409, իսկ 2019-ին՝ 1400:

2017/18 ուս տարում աշակերտների թվաքանակը 369 հազար 772 էր: 2018/19 ուստարում՝ 382 հազար 378, իսկ 2019/20 ուստարում՝ 390 հազար 511 աշակերտ:

Բայց աշակերտների թվաքանակի աճին հակառակ՝ միայն դպրոցների քանակը չէ, որ պակասում էր: 2017/18 ուս տարում ուսուցիչների թվաքանակը 38 հազար 270 էր, 2018/19 ուստարում՝ 31 հազար 371, իսկ 2019/20 ուստարում՝ 31 հազար 18:

Իրավախախտումներ և դատական պատասխանատվություն

Հանցագործությունների քանակը տարեց տարի աճում է՝ 2016-ին արձանագրվել է 18 հազար 764 հանցագործություն, 2017-ին՝ 20 հազար 284, 2018-ին՝ 24 հազար 678, իսկ 2019-ին՝ 26 հազար 850:

Դրան հակռակ է դատական պատասխանատվության ենթարկվածների (դատապարտվածների) թվաքանակի փոփոխությունը՝ նրանց քանակը պակասում է: 2017-ին դատապարտվել է 2 410 մարդ, 2018-ին՝ 1 963, իսկ 2019թ․՝ 1 556 մարդ:

Համարյա մեկնաբանություն

Մեր երկրի սոցիալական վիճակը նկարագրող թվերի ուսումնասիրությունը հակասական տրամադրություններ ու վերաբերմունք է ծնում: Օրինակ, կարող ես ուրախանալ, որ 2019թ․ ՀՀ պետբյուջեի օգտին «կատարողական վարույթներով» վերականգնվել է մոտ 10.9 մլրդ դրամ գումար: Դժվար է ասել, թե ինչ զգացում կունենա սյունյակի մյուս տողը ընթերցողը, ուր գրված է՝ չի վերականգնվել համարյա կրկնակին՝ 20 մլրդ-ից ավելի գումար: Բայց այս մասին միայն պաշտոնական (ու մասնագիտական) հաշվետվություններում է նշվում:

Պաշտոնական լրատվությունը խրոխտ ու հպարտ միայն նշում է, որ մոտ 31 մլրդ դրամի վերականգման որոշում է կայացվել: Թե հետո այդ որոշումն ինչպես է իրականացվել կամ հնարավո՞ր էր իրականացնել, թե՞ ոչ, բոլորովին այլ խնդիր է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Attachments area

Արա Գալոյան տնտեսություն սոցիալական վիճակ խմբագրի ընտրանի

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին