РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի ռուս բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է այն մթերքների մասին, որոնք բարելավում են քնի որակը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մթերքները պարունակում են մելատոնին ՝ սոճու գեղձի հորմոն, որն ընկած է ուղեղի հիմքում:
Ըստ բժշկի, եթե նման հորմոնի պակաս կա, ապա արժե սննդակարգում ձու, բալ, պինդ պանիր, ընկույզ, մեղր, ձիթապտուղ և բրոկկոլի ավելացնել:
Եթե մելատոնինը ճիշտ է արտադրվում, ապա արյան ճնշումը նվազում է գիշերը մոտ 15% -ով:
Մյասնիկովը նշել է, որ վառ լույսը, ներառյալ գաջեթներին, հանգեցնում են մելատոնինի նվազմանը: Քունը կարգավորելու համար անհրաժեշտ է չորս ժամ առաջ նման սարքեր չօգտագործել: