ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS): Գրում է Gazeta.ru-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են միջազգային կոորդինացված ժամանակով 6.38-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոս Անջելեսից 15,4 կմ դեպի արևելք: Երկրաշարժի օջախի խորությունը 17,6 կմ է կազմել:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Լոս Անջելեսի մերձակայքում երկրաշարժ է տեղի ունեցել
Կարդացեք նաև
- «Համարձակ ու հավակնոտ ծրագիր է». ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
- «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
- Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արևմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի. Զախարովա