Հունվարի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությունները: ՀՀ վոլեյբոլի Առաջնությանը կմասնակցեն տղամարդկանց 12 և կանանց 8 թիմեր: Մրցակարգով յուրաքանչյուր թիմում կընդգրկվի չորս խաղացող /երեքը` խաղադաշտում, մեկը` պահեստային /:
Հաղթողները կնախապատրաստվեն փետրվարի 3-5-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրոպա–տուր մրցաշարին, որին մասնակցության հայտ է ներկայացրել 10 երկիր: