f

Անկախ

«Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»․ Արցախի ՊԲ հրամանատար


Փետրվարի 15-ին ՊԲ շտաբում բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արցախի զինված ուժերում տեղ գտած մահվան ելքով դեպքերին վերաբերող հարցեր: Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ բանակի հրամանատարն առանձին-առանձին վերլուծության ենթարկեց կատարված դեպքերը, խոսեց դրանց առաջացման հավանական պատճառների և հետագա անելիքների մասին:

"Յուրաքանչյուր զինվորի մահ ծանր կորուստ է մեզ համար և այդ կորստի մեղքի կրողը մեզնից ամեն մեկն է: Չնայած ամենօրյա խիստ ռեժիմով մեր կողմից իրականացվող աշխատատանքներին, այդուհանդերձ, վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում",- ասել է Կարեն Աբրահամյանը:
 

Խորհրդակցության ընթացքում իրնց նկատառումներն են ներկայացրել նաև բանակի հրամանատարի տեղակալներն ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչները: 

Վերջիններս ըստ  ուղղությունների ներկայացրել են բանակում միջանձնային հարաբերությունների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ այս օրերին շտաբի համապատասխան բաժինների և ծառայությունների սպաների կողմից իրականացված աշխատանքները զորամասերի մշտական տեղակայման  և  մարտական հերթապահության կրման վայրերում, որոնց ընթացքում հատուկ կարևորություն է տրվել անվտանգության կանոնների պահպանմանն ու զինծառայողների միջև առողջ  փոխհարաբերություններ ձևավորելու գործընթացներին:

Բանակի հրամանատարը, կարևորելով կատարված աշխատանքները, նշել է, որ չնայած զինծառայողների բարոյահոգեբանական ապահովման ոլորտի բարելավման ուղղությամբ շարունակական բնույթ կրող քայլերին` այնուամենայնիվ ակնհայտ են նաև թերացումներ, ինչի կապակցությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատու պաշտոնատար անձանց, իսկ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներին կոչ է արել ցանկացած բնույթի իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինել առավել հետևողական ու սկզբունքային՝ դեպքերի ծնող պատճառներն ու հանգամանքները  ի հայտ բերելու գործընթացում:

Արցախի ՊԲ Կարեն Աբրահամյան բանակ զոհեր

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսից մահացած պացիենտը 72-ամյա տղամարդ է. նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ
Ի՞նչ փոփոխության է ենթարկվելու հետկորոնավիրուսային աշխարհակարգը․ մաս 2-րդ
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 16-ն են
Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տներից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից 2-ն ունի ջերմություն. 8 հոգուց թեստ են վերցրել
Ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից․Գևորգ Պետրոսյան
Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել
Ալավերդի քաղաքում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վրա
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների պայմանավորվածության արդյունքում ԱՄՆ-ում գտնվող հայ և վրացի աշակերտները վերադառնում են հայրենիք
Առցանց հարթակներ՝ սփյուռքահայերի համար. Յութուբի ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր
ՊԵԿ աշխատակիցները 2.7 կգ մարիխուանա տեսակի թմրանյութ են հայտնաբերել
Իրեն էյֆորիկ տրամադրություն պարգևելու համար ամբոխը պետք է վճարի հեղափոխականներին. Թևանյան
Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը. Փաշինյան
Երևանի Ռազմական ոստիկանության վարչության մոտ նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել
Մերժված գործարարները կարող են կրկին դիմել վարկավորման համար
Արցախում ոստիկանության 4 ծառայողներ ինքնամեկուսացվել են
«Հրապարակ». ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են
«Իրավունք». Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը. Ծառուկյանն իր խոսքի տերն է
«Ժողովուրդ». Վիգեն Սարգսյանին հրավիրել են Քննչական կոմիտե
«Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում
«Հրապարակ». Հայկ Մարությանը գալի՞ս է աշխատանքի
Սիսիանում պլանավորում են ակցիաներ կազմակերպել.«Հրապարակ»
«Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ
Ավելին
Ավելին