f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Նախորդ շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 13-ին, Covid-19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել էր 45 862-ի, ապաքինվածներինը՝ 41 659-ի, մահվան դեպքերինը՝ 916-ի: Անցնող շաբաթվա վերջում՝ սեպտեմբերի 20-ին, վարակվածների թիվը հասավ 47431-ի, որոնցից 42 608-ն առողջացել են, մահացել է  930 մարդ, ընդհանուր կատարվել է  263 608 թեստավորում:

Կորոնավիրուսով վարակման շարժընթացը շաբաթվա ընթացքում այսպիսին էր. երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, հայտնաբերվել էր 107 նոր դեպք,  սեպտեմբերի 15-ին՝ 150, սեպտեմբերի 16-ին՝ 257, սեպտեմբերի 17-ին՝ 295,  սեպտեմբերի 18-ին՝ 239, սեպտեմբերի 19-ին՝ 244, սեպտեմբերի 20-ին՝ 277: 

Այսպիսով, մի շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների թիվն աճել է 1569-ով ՝ 490-ով ավելի, քան նախորդ շաբաթ: Նախորդ ամսին կորոնավիրուսով նոր հիվանդների թվի շարունակական նվազումն այս շաբաթ ոչ միայն խախտված մնաց, աճը շարունակվեց, այլև այդ աճն արդեն շեշտակի միտում դրսևորեց: Եթե նախորդ շաբաթ նոր հիվանդացածների թվի տարբերությունն ընդամենը 49 էր, ապա անցնող շաբաթվա ընթացքում դա տասնապատիկ մեծացավ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հատեց արդեն 47 հազարի սահմանագիծը:

Եթե հաշվի ենք առնում կորոնավիրուսով վարակվածների այն 287 մահվան դեպքերը, որոնց մահվան պատճառը համարվում է այլ հիվանդությունը, ապա փաստացի համավարակի ողջ ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 1217 մարդ:

Հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Փաշինյանը, նկատի ունենալով վարակվածների թվերի մեկ ամսում նվազումից հետո վերջին օրերի աճը, խոստովանեց, որ այս միտումն անհանգստացնող է: Այդուհանդերձ նախկինի պես պնդեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա՝ դիմակ կրելը: Եվ նա միանգամայն ճիշտ է, քանի որ առողջապահության համակարգում և մանավանդ լիազոր գերատեսչության ներսում կառավարման բացթողումների ու սխալների վերհանման ուսումնասիրության և գործելաոճի վերանայման փորձեր չեն արվում՝ չնայած հասարակական խիստ բացասական կարծիքին և անընդմեջ հնչող ահազանգերին: Այս իրավիճակում միակ ճարն իրոք մնացել է դիմակը,  թեպետ դրա արդյունավետությունը կասկածի տակ առնող մասնագիտական կարծիքները չեն դադարում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Սխալվելու վճռականությունը

Անցնող շաբաթվա վերջին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում  հանդես եկավ ծավալուն մտորումներով, որով բացատրում էր իշխանության ձախողումների պատճառները՝ դրանք որակելով «սխալներ» քնքուշ բառով։ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» բանաձևով վարչապետը նշում է, որ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը և ի վերջո նաև երկիրը։ Նա նշել է, որ իր կուսակցությունը միակն է, որ կարողացել է իշխանափոխություն իրականացնել, և դա հաջողվել է  «սխալ քայլերի» հետևողական ռազմավարության շնորհիվ: Սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»,- ամփոփել է նա:

Այժմ տեսնենք, թե հերթական ինչ վճռական սխալներ են արվել անցնող շաբաթվա ընթացքում, որոնք մեզ «նորանոր հաղթանակներ» են բերելու:

Վերջապես իրականացավ իշխող քաղաքական ուժի նվիրական փափագը՝ Սահմանադրական դատարանի երեք նախկին դատավորներ փոխարինվեցին նորերով:

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին և էդգար Շաթիրյանին: Երեքն էլ ընտրվեցին միայն «Իմ քայլը» խմբակցության  քվերակությամբ, ընդամենը 1-3 դեմ ձայներով, թեպետ ներկուսակցական քննարկումների ժամանակ գերակշռել են նրանք, ովքեր դեմ են եղել այդ թեկնածություններին: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Չորեքշաբթի Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ ներկայացրեց, նույն պահանջով էլ խորհրդարանի դիմաց ցույց նախաձեռնեց։ «Լուսավոր Հայաստանի» պահանջին միացավ նաև «Բարգավաճ Հայաստանը»:

Սակայն թե՛ խորհրդարանում,  թե՛ հրավիրած ասուլիսում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ եթե իր հրաժարականի հիմքեր լինեին, ինքը մեկ րոպե ավելի չէր մնա այդ պաշտոնին և ինքնուրույն դիմում կգրեր: Թիմի ներսում, ըստ նրա, նման օրակարգ չկա նաև այն պատճառով, որ ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է։ Նա նաև ուղղակի ակնարկ արեց՝ կապված Գագիկ Ծառուկյանի կենսագրության մի քրեական դրվագի հետ (հայտնի է, որ Ծառուկյանը տասնամյակներ առաջ գործող անձ է եղել մի բռնաբարության գործով, դատապարտվել է, իսկ 1991 թ. վճռաբեկ  դատարանը կարճել է այդ գործը):

Հաջորդ օրը գրառումով հանդես եկավ վարչապետ Փաշինյանը, թե դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն»:

Փաշինյանին Ծառուկյանը պատասխանեց նույն ֆեյսբուքում գրելով. «Ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնելու քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և քաղաքացիների անվտանգությունը»:

«Իմ քայլը» իշխող դաշինքը իհարկե չպաշտպանեց Արայիկ Հարությունյանին անվստահության քվե հայտնելու առաջարկին: Դրան դեմ քվեարկեց «Իմ քայլի» 84 պատգամավոր:

Անցած շաբաթ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, ազատման դիմում ներկայացրին՝ ժամանակ տալով նախարարությանը կա՛մ վերադարձնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացրել առողջապահության նախարարությունը (Մանկական քաղցկեղի կենտրոնը Արյունաբանականի ստորաբաժանում է), կամ նոր մասնագետներ գտնել երեխաների բուժումը չընդհատելու համար։  Մինչև այդ, ի նշան բողոքի, ազատման դիմում էր գրել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը: Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը  միացավ բողոքին և ամբողջ անձնակազմով աշխատանքից ազատման դիմումներ գրեց:

Հինգշաբթի երեկոյան վարչապետը փաստացի չեղյալ հայտարարեց առողջապահության նախարարի որոշումը և հանձնարարեց երկրարացնել տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը՝ միաժամանակ տարակուսանք հայտնելով, որ որոշ բժիշկներ, թեկուզ ոչ ուղղակի, սպառնացել են հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Դրան հաջորդեց  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի  հայտարարությունն առ այն, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները (այդ հիմնադրամը զբաղվում է առաջին հերթին  Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների խնդիրներով)։  

Այս պատմության մեջ ի՞նչն էր սխալ, մանավանդ վճռական սխալ, տնօրենին հանե՞լը, թե պահելը, հիմնադրամի ղեկավարի պատասխանատվությունը ստանձնե՞լը, թե երկու տարի անց դրանից հրաժարվելը, հանուն տնօրենի պաշտոնավարման հիվանդների խնամքից հրաժարվե՞լը, թե այնուամենայնիվ բժշկի երդումին հավատարիմ մնալը: Դժվար է ասել:

Իսկ հպարտ քաղաքացիների որոշ հատվածներ այնուամենայնիվ բողոքում են սխալների դեմ

Ինչպես նախորդ շաբաթները, այս շաբաթն էլ զերծ չէր ընդվզումներից ու բողոքի  ցույցերից:  

Բողոքում էին շրջիկ մանրավաճառները: Նրանք չեն պատկերացնում՝ ինչպես են աշխատելու քաղաքապետարանի սահմանած նոր կանոններով, ըստ որոնց՝ հունվարից ուժի մեջ  է մտնելու ՀԴՄ կտրոնի պարտադիր տրամադրման կանոնը: Դա կարող է զրկել նրանց եկամտի միակ աղբյուրից։ Շրջիկ մանրավաճառներն իրավունք չեն ունենա անգամ առևտրի համար սայլակներ օգտագործել:

Բողոքում էին մանրածախ առևտրի ներկայացուցիչները մաքսավճարների բազմապատիկ աճից, շարունակում էին ցույցերը Ռուսաստան մեկնելու պահանջով հանդես եկող քաղաքացիները, գերակա շահի զոհ դարձած Եկմալյան փողոցի նախկին բնակիչները, «Հայինկասացիայի»   լուծարման հետևանքով գործազուրկ դարձած նախկին աշխատակիցները։

Բողոքում էին ուսանողները ուսման վարձը բարձրացնելու դեմ: Նրանք պահանջում են մասնակի փոխհատուցում, այլապես դուրս կմնան բուհերից: 

Բողոքում էին խաղող աճեցնող գյուղացիները: Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչները չորեքշաբթի փակել էին Երևան-Երասխ մայրուղին՝ բողոքելով խաղողի մթերման ցածր գներից։ Մարդիկ վարկեր են վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են, եթե մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ինչպե՞ս են վարկերը մարելու, բողոքում էին նրանք՝ տվյալ իրավիճակը համեմատով ցեղասպանության հետ:

Բողոքում էին Արմավիրի մարզի բանջարեղեն աճեցնող և իրացնել չկարողացող գյուղացիները, որոնք ուրբաթ փակել էին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը:

Շարունակվում էին արդեն անընդմեջ դարձած ցույցերը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Իսկ «Ազգային օրակարգ» կուսակցությունը պահանջում էր արդեն կառավարության հրաժարականն ու խորհրդարանի լուծարումը։

Եվ դարձյալ զոհ

Չորեքշաբթի հյուսիսարևելյան զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի սադրանքի հետևանքով զոհվեց պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ վերջին օրերին պետական սահմանի այդ հատվածում ադրբեջանական կողմն ակտիվացել է և փորձել է ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ մեծացնելով առաջնագծում լարվածությունը:  Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ստիպված են եղել գործողություններ ձեռնարկել:

Ի լրումն՝ մամուլում տարածվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը, որում խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների  մասին:

Ալիևի հայտարարություններով փաստացի հաստատվեց այն, որ Փաշինյանը Դուշանբեի վերելակներում Ալիևին առաջարկել է հրադադարի ամրապնդում` «ժամանակ շահելու համար», այսինքն՝ իր ներքաղաքական խնդիրները լուծելու և «ռևանշիստներից իշխանությունը փրկելու համար» Ալիևից ժամանակ է խնդրել:

Ալիևը ակնարկեց նաև գործող իշխանություններից ոչ պաշտոնական խողովակներով հասած «դրական ազդանշանների» մասին: Իսկ ի՞նչը կարող է նրա համար «դրական ազդանշան» համարվել, եթե ոչ ադրբեջանամետ դիրքորոշմանը և պահանջներին որոշ չափով տուրք տալը և զիջումները:

Վերջապես, Ադրբեջանի նախագահի խոսքերից պարզ դարձավ, որ բանակցություններ այլևս չկան, հետևաբար առաջ է գալիս խնդիրը ռազմական  ճանապարհով լուծելու հարցը: Փաստորեն Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում:

Ամենայն հավանականությամբ Ադրբեջանին դրական ազդակներ ուղարկելը և Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը պետք է դասել Փաշինյանի նշած վճռական սխալների շարքը, որոնք անկասկած հաղթանակ են բերելու: Բայց Փաշինյանը մի  հարց հստակ չի պարզաբանում՝ հաղթանակ ում և որ երկրին:

«Ի՞նչ վատ ավանդական ա որ»

Այս խորապատկերում իշխող քայլականներն առաջարկում են մխիթարվել նրանով, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ելակ-մոշ-հաղարջ ապրանքախմբի արտահանումը աճել է 166 տոկոսով, սունկ-դդմիկ-սպանախ ապրանքախմբի արտահանումն էլ աճել է 62 տոկոսով, ծաղիկների արտահանումը՝ գրեթե 17 տոկոսով: Իսկ ԱԺ նախագահը ընտանիքով նկարվում է հայկական տարազով և այդ հոգեպարար նկարի տակ հարցնում. «Ի՞նչ վատ ավանդական ա որ»:

 

Հասարակություն

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին