Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը հասել է 31 028 757-ի: Գրում է Gazeta.ru-ն։
Համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ից մահացել է 960 698 մարդ, ապաքինվել է 21 254 847 մարդ:
Վարակվածների թվով ԱՄՆ-ն դեռևս առաջին տեղն է զբաղեցնում 6 804 814 դեպքերով: Երկրում կորոնավիրուսի զոհ դարձել է 199 509 մարդ, հիվանդությունից ապաքինվել է 2 590 671 հիվանդ: