Wall Street Journal ամսագրի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի վերջին 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրման համար, ընդ որում՝ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին հաջողվել է այդ նույն ժամանակահատվածում արդեն 466 միլիոն դոլար հավաքել։ Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Բայդենի նախընտրական արշավի միջոցների մասին տեղեկությունը տրամադրել է նրա շտաբի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը, իսկ Թրամփի մասին տեղեկությունը թվիթերում հրապարակել է ամերիկացի առաջնորդի նախընտրական արշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրտոն:
Ավոելի վաղ ֆինանսական առավելությունը Թրամփի կողմն էր, նա սկսել էր գումարներ հավաքել նախընտրական արշավի համար դեռևս 2017թ․ հունվարին, իսկ 2020թ․ սկզբին նա արդեն ավելի քան 100 միլիոն դոլար ուներ: Բայդենի դրամահավաքի արշավը սկսեց փակել այդ բացը ընթացիկ տարվա ապրիլին: