ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն աճել է 38 978-ով, երկրում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 8,6 միլիոնը։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, ըստ մասնագետների, ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 6 812 332 մարդ: Վիրուսի զոհ դարձել է 199 513 հիվանդ, ներառյալ վերջին օրվա 230-ը:
Մեկ օր առաջ Ամերիկայում COVID-19-ից գրանցվել էր 689 մահվան և 41.037 վարակման դեպք:
2,590,671 ամերիկացի հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով շարունակում է աշխարհում առաջատար մնալ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 5 487 580 վարակվածներով: