ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոու Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին: Գրում է Gazets.ru-ն:
Նա նշել է, որ երկբևեռ աշխարհի նախկին համակարգը կոտրված է, և այն փոխարինվել է բազմաբևեռ համակարգով:
«Աշխարհը դեռևս բազմաբևեռ չէ, ավելի շուտ դրանում քաոս է տիրում, և տերությունների միջև հարաբերություններն ավելի ու ավելի են բարդանում», - ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրավիճակը երկու ամենամեծ տնտեսական տերությունների՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է փոխվել դեպի լավը: Նա ընդգծել է, որ այս պահին իրավիճակն «անկանխատեսելի է», ուստի անհրաժեշտ է սպասել մի քանի տարի: