«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը և օգոստոսի 9-ին հանրապետությունում անցկացված ընտրությունները կեղծված համարել: Գրում է Gazeta.ru-ն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելի խոսքերով՝ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կեղծվել են, ուստի նրանք չեն ցանկանում ճանաչել դրանց արդյունքները:
«Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի լեգիտիմությունը գործընթացի արդյունքներից հետո, որը մենք համարում ենք կեղծված», - ասել է Բորելը:
Նա նախարարների անունից նաև նշել է, որ ԵՄ-ն «կոչ է անում ԵԱՀԿ փորձագետների վերահսկողության ներքո նոր, ազատ, արդար ընտրություններ անցկացնել»:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվեցին զանգվածային բողոքներ ընդդեմ արդյունքների կեղծման: Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարեցին, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները: