f

Անկախ

Հիբրիդային պատերազմ այլ ոչ թե հիբրիդային հեղաշրջում


Վերջին մեկ և կես ամսվա ընթացքում՝ 13 զինվորի մահ բանակում: Դժվար է պատկերացնել այն ցավը, որ ապրում են այդ երիտասարդների ծնողներն ու հարազատները: Դժվար է նաև սփոփանքի խոսքեր գտնել որդակորույս մայրերի վիշտը թեթևացնելու համար: Ընդունեք մեր ցավակցությունը:

Այս օրերին հանրային դիսկուրսի գլխավոր թեման հետևյալն է՝ ի՞նչ է կատարվում բանակում:

Իմ կարծիքով պետք է հարցադրումը վերախմբագրել և ներկայացնել ավելի լայն համատեքստում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, իսկ ավելի ճաիշտ՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ:

Ըստ իս պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանի հանդեպ սանձազերծված է հիբրիդային պատերազմ:

Ընդ որում օգտագործելով հանրության վրա գաղափարախոսական, բարոյական, դավանաբանական, հոգևոր-մշակութային ներգործության լայն գործիքակազմ, արժեզրկելով ազգային արժեհամակարգը նպատակ է դրված ապակայունացնել հանրային կյանքը, սերմանել անվստահություն կամ թշնամանք հանրության առանձին խմբերի միջև, դրանով իսկ հանրային կյանքին պարտադրել կեղծ և անպտուղ օրակարգ՝ նպաստելով պետական ինստիտուտների կազմաքանդմանը կամ կազմալուծմանը՝ զրկելով երկրին արտաքին մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունից և կարողություններից:

Եվ այդ պատերազմի սանձազերծողներին պետք չէ շատ հեռվում փնտրել:

Սա դավադրությունների տեսությունից չէ: Հիբրիդային պատերազմը ժամանակակից աշխարհում հակառակորդ պետությանը սեփական ցանկությունները պարտադրելու ամենատարածված մեթոդն է և այն առավել նախընտրելի է, քան նույն նպատակներին հասնելու ռազմական միջոցների կիրառումը:

Եվ բոլորովին պատահական չէ հիբրիդային ազդեցությունների թիրախ են ընտրված մեր ուժային կառույցները և առաջին հերթին՝ Բանակը: Սա լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը և անկախ պետականությանը:

Արդյո՞ք պատահական է, որ հենց այս օրերին դարձյալ թափ է ստացել ‹‹հայաստանցի-ղարաբաղցի›› կամ ‹‹ինչու մեր տղաները պետք է պաշտպանեն ղարաբաղցիներին›› ապազգային և հակապետական հռետորաբանությունը: Կարծում եմ ո՛չ:

Վարչապետը պետք է հստակ գիտակցի, որ մենք գործ ունենք ոչ թե ոչինչ չասող ‹‹հիբրիդային հեղաշրջման›› հետ, այլ ռեալ և կործանարար հետևանքներ բերող հիբրիդային պատերազմի հետ: Որ ազգային անվտանգության մարմինները պետք է զբաղվեն իրենց անմիջական խնդիրներով, այլ ոչ թե ծանրաբեռնվեն կեղծ քաղաքական օրակարգը սպասարկելու գործունեությամբ: Որ Ազգային Ժողովը պետք է լրջորեն զբաղվի բանակի ռազմական ղեկավարության և սպայական անձնակազմի հեղինակության բարձրացմանը նպաստելու խնդիրներով, այլ ոչ թե ապրիլյան պատերազմի հետաքննությամբ: Պետք է գիտակցել, որ իրերի վիճակը լուրջ պահանջներ է ներկայացնում բանակի ներքին անվտանգության կառույցներին:

Միաժամանակ պետքէ զերծ մնալ իրերի վիճակը քրեական ենթամշակույթով կամ այլ, ոչ հիմնավորված, գործոններով պարզունակ մեկնաբանելու գործելաոճից (արդյո՞ք պետք է ենթադրել, որ քրեական ենթամշակույթը այս վերջին մեկ և կես տարվա ընթացքում բանակում առավելագույնս դրսևորվեց, և եթե այո, ապա ո՞րն է պատճառը)

Ի դեպ, երկրի կամ պետության թշնամի պետք է հռչակիել ոչ թե նրանց, որքեր իրենց հիմնավորումներով դեմ են հանդես գալիս սահմանադրության փոփոխություններին, այլ նրանց՝ ովքեր մամուլում կամ համացանցում հանդես են գալիս Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու, զինվորների մարտական ոգին կոտրելու, սպայական անձնակազմին վարկաբեկելու, պաշտպանական համակարգերը կազմաքանդելու հայտարարություններով: Դա պետք է անի Հայաստանի Վարչապետը անհապաղ, ամենայն վճռականությամբ և հրապարակավ:

Հանրությունը պետք է համոզվի, որ երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստակամ է ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և անկողմնակալ նախաձեռնություններ հիբրիդային սպառենալիքների չեզոքացման ուղղությամբ:

Այս խնդիրը կարող է յուրատեսակ ‹‹լակմուսի թղթի›› դեր խաղալ իշխանությունների պրոֆեսիոնալիզմի և քաղաքական հասունության գնահատման հարցում:

 

Խոսրով Հարությունյան
 

Խոսրով Հարությունյան Հայաստան Հիբրիդային պատերազմ ՖԲ Գրառում

Այլ հոդվածներ հեղինակից

Բիլ Գեյթսը COVID-19-ից  տաս անգամ ավելի վատ համաճարակ է կանխատեսել
Պուտինը նախազգուշացրել է  քաղաքակրթության  ավարտի վտանգի մասին
Իմունոլոգը՝ COVID-19-ից բուժվածների  «ամենակոպիտ» սխալի մասին
Ճապոնիայում գրեթե 29 միլիոն դոլար արժողությամբ  սուտակ   են գողացել
Իսպանիայում երկրաշարժերի շարք է գրանցվել
ԱՀԿ-ում հայտարարել են COVID-19- ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիության խնդրի մասին
Լոնդոնում ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է  
Պուտինը կոչ է արել մարդասիրական օգնություն տրամադրել Ղարաբաղին
Մանրամասներ «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի մասին
Վահան Քերոբյանը եւ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել
Զինծառայողներն արյուն են հանձնել
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ
Շարային ստուգատես է անցկացվել 1-ին զորամիավորումում
40-ամյա հետախուզվողը TT ատրճանակից կրակել է տան ներսից. ՔԿ-ն պարզում է դեպքի հանգամանքները
«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով միջադեպեր չեն արձանագրվել
Տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստը. Ինչ է քննարկվել
Պուտին. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է
Վարչական վարույթներ՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում. որոշ դպրոցներ դեռ վառարանով են տաքացնում
Արա, ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Ռուբեն Մելիքյան
Welcome to Azerbaijan ցուցանակի ու ադրբեջանցի զինվորների կողքով անցնելով զգում ես ժողովրդավարության, սիրո ու համերաշխության անվան տակ մեր գլխին եկած 90% ադրբեջանականությունը
Ազգային ժողովի պատգամավորը, այն էլ փոխխոսնակը մինչև հիմա չգիտի այդ մասին. ԼՀԿ-ական պատգամավոր
Ավելին
Ավելին