f

Անկախ

Իմփիչմենթ և ընտրություններ նույն տարում


Նրանցից մեկը, ովքեր վկայություն են տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ, որոնք ավարտվել են Թրամփի իմփիչմենթի որոշմամբ, հայտարարել է, որ «նախագահը լրիվ տեղյակ է եղել կրտսեր Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու փորձերի մասին»:  

Խոսքը Լև Պառնասի մասին է, նա հայտարարել է՝ Դոնալդ Թրամփը «տեղյակ է եղել, որ Ուկրաինայի իշխանությունները ճնշում են գործադրում կրտսեր Բայդենի կապակցությամբ՝ սկսած անցած տարվա մայիսից»:

Իրեն՝ հայտարարողին՝ ուկրաինական ծագումով ամերիկացի Պառնասին, մեղադրում են Թրամփի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման համար:

ԱՄՆ նախագահի փաստաբան Ջուլիանին Պառնասի խոսքերը «ողորմելի» է համարել:

Թրամփը ենթադրում է, որ իմփիչմենթի ողջ պատմությունն իր ընդդիմախոսների դավադրությունն է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.

«Դեմոկրատներն այդ ամենը սարքել են, նրանք հույս ունեն այդ կերպ  հաղթել ընտրություններում, բայց հասկանալի է, որ նրանք պարտվելու են: Ըստ էության, նրանց նպատակը շահելն է գալիք քվեարկությունում: Մեր երկրում ամեն ինչ լավ է, չի եղել դեռ մի շրջան, որ գործերն այսքան հիանալի դասավորվեն: Եվ նրանք հորինեցին հեռախոսազրույցի պատմությունը: Նրանք կարծում էին, թե դրա մեջ ինչ-որ բան կա, բայց այդտեղ էլ ոչինչ չգտնվեց»:  

«Դեմոկրատներին ոչինչ չհաջողվեց Մյուլլերի հետաքննության դեպքում: Նրանք կարծում էին, որ դա ռումբ կլինի: Իսկ երկուսից քիչ ավելի տարի անց պարզվեց, որ դա դատարկություն է»:

Չակ Շումերը՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդը, միանգամայն այլ ակրծիք ունի: Նա վստահ է, որ նախագահն օրենքի առջև պատասխան տալու բան ունի:

Չակ Շումեր.

«Այնտեղ շատ լուրջ մեղադրանքներ են, շատ, շատ լուրջ: Դժվար է երևակայել, թե ուրիշ ինչ կերպ կարելի էր գերազանցել լիազորությունները՝ միջամտելով օտար երկրի գործերին, որպեսզի ազդես մեր երկրում քվեարկության ելքի վրա»:

Սենատում իմփիչմենթի լսումները սկսվել են այն ժամկետից 9 ամիս առաջ, երբ նշանակված են ԱՄՆ-ում նախագահական նոր ընտրությունները:

Աղբյուրը

 

 

 

Աշխարհում իմփիչմենթ ԱՄՆ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին