f

Անկախ

Այս տարին կավարտենք տնտեսական անկումով. տնտեսագետը ներկայացնում է իրավիճակը


Այն իրավիճակում ենք, որ մոտավորապես կարելի է ամփոփել առաջին 9 ամիսների ընթացքը և հետագա կանխատեսումներ անել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տնտեսագետ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում երկրի տնտեսությունը լուրջ անկում է ապրել:

«Եկամուտների հավաքագրումը այն ցուցիչն է, որը ցույց է տալիս՝ ինչպիսի վիճակում է գտնվում մեր տնտեսությունը, ինչպիսի պոտենցիալ և դինամիկա ունի: 9 ամիսների կտրվածքով մեր պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը թերակատարվել է շուրջ 90 միլիարդ դրամով, դա մեր նախատեսված ծախսերի 11 տոկոսն է: Առաջին 9 ամիսներին մենք թերակատարեցինք մեր տարեկան պլանը: Շուտով կավարտվի 9-րդ ամիսը և ակնկալվում է, որ մեր պակաս եկամուտները կլինեն շուրջ 170 միլիարդ դրամ, կունենանք շուրջ 15 տոկոսի թերակատարում, և սա խոսում է այն մասին, որ այս 3-րդ եռամսյակի ընթացքում անկումը խորացել է»:

Ըստ տնտեսագետի՝ այս պարագայում տնտեսության վերաբերյալ իշխանության դրական պնդումները ոչ մի հիմք չունեն:

«Եթե լուրջ թերակատարում կա հավաքագրումների հարցում, ապա որպեսզի կարողանան ծախսերը կատարել միակ ճանապարհ վարկեր վերցնելն է, իսկ այս պարագայում մեր վիճակը բավական մտահոգիչ է, քանի որ պետական պարտքը բավական մեծ է: Օգոստոսի տվյալներով մենք արդեն շուրջ 8 միլիարդ դոլարի ենք հասցրել պետական պարտքը, իսկ կառավարության պարտքը հասցրել ենք 7,5 միլիարդ դոլարի»,-նշեց Մինասյանը:

Ըստ տնտեսագետի՝ վերցրած վարկերն էլ արդյունավետ չեն օգտագործվում:

«Ցավոք պետք է արձանագրել, որ ծախսերի արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց: Ներգրավված միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դրա վառ ապացույցներից է մեկ աղբյուրից գնումները, կամ սոցիալ-տնտեսական ծանր վիճակում պարգևավճարների բաժանումը: Մենք բավական մեծ քանակությամբ պակաս եկամուտներ ենք հավաքել և դրա պատճառով վարկային միջոցներ ենք ներգրավում: Այդ նույն ժամանակահատվածում 130 միլիոն դոլարի պարգևավճարներ են տրվել պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ Կառավարության գաղտնի որոշմամբ, որը որևէ իրավական հիմք չունի»,-ասաց Մինասյանը:

Տնտեսագետի խոսքով՝ ջրագծերի, ճանապարհների բարեկարգման, դպրոցաշինության և նման այլ ոլորտներում աշխատանքի արդյունքում ծախսերը թերակատարվել են շուրջ 62 տոկոսով:

«Սա խայտառակ ցուցանիշ է: Միակ ճանապարհը որ իշխանությունը կարողանա այս կախարդկան շղթայից դուրս գալ՝ տնտեսական աճն է, որը պետք է բերի տնտեսական ակտիվացման, հարկային եկամուտների  մեծացման, վարկային միջոցների մարման և սպասարկման, բայց  ասյտեղ ևս վիճակը ավելի վատ է: Առաջին 6 ամիսների ընթացքում, եթե տնտեսական անկումը կազմել է 5,7 տոկոս, ապա ըստ կանախատեսումների՝ առաջիկայում կունենանք 7-8 տոկոսի տնտեսական անկում: Եվ այս պարագայում տնտեսության կայունացման կամ առավել ևս աճի մասին որևէ խոսք լինել չի կարող: Ես համաձայն եմ այն տնտեսագետների հետ, որ մենք այս տարին կավարտենք տնտեսական անկումով»,-ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ այս անկումը չի կարելի վերագրել միայն կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին: Մինասյանի կարծիքով՝ տնտեսական այս վիճակը պայմանավորված է նաև մինչև կորոնավիրուսը ընկած ժամանակահատվածում իրականացվող քաղաքականությամբ: Տնտեսագետը նշում է, որ այդ քաղաքականության արդյունքում օտարերկրյա ներդրումները 93 միլիարդ դրամից նվազել են մինչև  -11 միլիարդ դրամ, այսինքն ոչ միայն առաջին եռամսյակում օտարերկրյա  ներդրում չի եկել Հայաստան , այլ ներդրումները Հայաստանից արտահոսել են դուրս:

տնտեսություն Գագիկ Մինասյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին