f

Անկախ

Կինոաշխարհում ինչպես կյանքում. պառակտում, հեղափոխություն, հրաժարական…


Անցած տարվա հոկտեմբերին Մարտին Սկորսեզեն, պատկերավոր ասած, քաղաքացիական պատերազմ սկսեց, երբ Empire ամսագրի հետ զրույցում ակնարկեց, որ փորձել է դիտել Marvel-ի ֆիլմերը («Գալակտիկայի պահապանները», «Վրիժառուները» ևն), «բայց դա կինո չէ»: Կինոարդյունաբերության ներկայացուցիչները դրանից հետո բաժանվեցին երկու ճամբարի:

Խոսելով Marvel-ի մասին՝ Սկորսեզեն բացատրեց, որ այդ կինոնկարները հիշեցնում են զվարճությունների զբոսայգի. «Դա այն կինոն չէ, որում մարդը փորձում է իր զգայական ու հոգեբանական փորձը հաղորդել ուրիշ մարդու»:

Եվ երբ Սկորսեզեի խոսքը հրապարակվեց համաշխարհային խոշոր լրատվամիջոցներում, Marvel-ի ֆիլմերի ստեղծողները որոշեցին պատասխանել վարպետին: Հանդես եկան  Ջեյմս Գաննը, Ջոսս Ուիդոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Սեմուել Լ. Ջեկսոնը և այլք:

Մի քանի շաբաթ անց վեճին միացավ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և ավելի թեժացրեց այն՝ այդ կինոմոլորակի ժապավենները որակելով «զզվելի»: Նրա կարծիքով՝ Սկորսեզեն դեռ շատ բարի է գտնվել իր ձևակերպումներով, արժեքավոր ի՞նչ կարող է տանել հանդիսատեսն այդպիսի կինոյից, երբ ըստ էության՝ «մեկը մյուսի հետևից նայում է միևնույն ֆիմը»: Իսկ բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչը Marvel-ի ֆիլմերը բնորոշեց որպես «ցինիկ զբաղմունք» և «շուկայական վարժանք, որը ոչնչով կապված չէ կինոարվեստի հետ», և նման կինոնկարների արտադրությունը համեմատեց համբուրգեր պատրաստելու հետ:

Բայց մինչ այս «պատերազմը» կշարունակվեր, ամերիկյան կինոակադեմիան իսկական հեղափոխություն արեց՝ անակնկալի բերելով համայն աշխարհի կինոսերներին: Այս տարի գլխավոր «Օսկարը»՝ լավագույն ֆիլմի մրցանակը, այդ մրցանակաբաշխության գրեթե 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ, շնորհվեց օտարալեզու կինոնկարի՝ հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոյի «Մակաբույծներին»: Անակնկալի եկած կինոգետների մի մասն արձանագրեց, որ այս փաստը խոսում է  հոլիվուդյան կինոարդյունաբերության ճգնաժամի մասին: Մյուսներն էլ այն հեղափոխություն որակեցին:  Ի դեպ, պետք է նշել, որ պատմական դարձած 92-րդ «Օսկարից» առաջ էլ անցած մայիսին Պոն Չժուն Հոն նույն ֆիլմի համար տուն էր տարել Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը»:

Ի՞նչ պատահեց, որ ամերիկյան պահպանողական ակադեմիկոսների լսարանը, որի ճնշող մեծամասնությունը կարծում է՝ «Օսկարը» ամերիկյան մրցանակ է և հետևաբար պետք է տրվի ամերիկյան ֆիլմի, հանկած առաջին անգամ նախապատվությունը տվեց կորեական արտադրությանը և մրցանակ տվեց ոչ միայն  որպես լավագույն օտարալեզու ֆիլմի՝ փաստացի արձանագրելով այն ճշմարտությունը, որ արդի աշխարհում նշանակություն չունի, թե ինչ լեզվով է մատուցվում ֆիլմը՝ անգլերե՞ն, չինարե՞ն, ռուսերե՞ն թե կորեերեն, կինոն ունի մի լեզու՝ կինոյի լեզու:

Ոմանց կարծիքով՝ վերջին տարիներին ակադեմիկոսներին թարմ արյուն ներարկելու ջանքերն իզուր չեն անցել, և փաստորեն նրանց շրջանում արդեն նկատվում է նոր սերունդ, որը շոշափելի փոփոխություններ է պահանջում և կարծում է, որ եթե այդ փոփոխությունները ներսում չես գտնում, ուրեմն հարկ է հայացքը դուրս ուղղել: Միաժամանակ այս իրողությունը ցույց տվեց, որ  հնարավորինս մեծ թվով լսարանների պահանջմունքները նկատի առնելը և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ձեռք բերվող էֆեկտների վրա հույս դնելը, այնուամենայնիվ, ճիշտ հաշվարկ  չէ: Շատ կարևոր է, թե ինչ ուղերձ է թաքցնում կինոնկարը և ինչ որակով է այն հասցնում դիտողի մտքին ու սրտին, կարճ ասած՝ ստիպո՞ւմ է հանդիսատեսին մտածել, թե՞ ոչ:

Երբ Esquire-ի լրագրողը հարցնում է Պոն Չժուն Հոյին, թե ֆիլմում առկա երեք ընտանիքներից որն է նրա կարծիքով մակաբուրծը, ռեժիսորը ծիծաղում է. «Առաջին հայացքից մենք սատիրա ենք ստեղծել աղքատների մասին, որոնք մակաբույծների պես աղտոտում են գեղեցիկ մաքուր առանձնատունը: Բայց եթե մտածեք, ապա կհասկանաք, որ աղքատների ընտանիքը հայտնվել է այդ իրավիճակում ոչ իր կամքով: Նրանք ընդունակ են, տաղանդավոր և նրանք մարդկային են: Բայց գործազրկությունը դաժան է դարձնում նրանց և ստիպում է գնալ հանցագործության: Մյուս կողմից՝ ձեզ կարող է թվալ, թե մակաբույծը հարուստների ընտանիքն է: Չէ՞ որ նրանք վճարում են աղքատներին, որպեսզի լվանան հատակը և իրենց աշխատանքի տանեն: Եվ աղքատները համաձայնում են, չէ՞ որ փողի կարիք ունեն: Այնպես որ ինքներդ որոշեք, թե ով է այնտեղ մակաբույծը: Ոչ ոքի չեմ ուզում օգնել»:

Եվ այս խնդիրը հանդիսատեսին առաջադրելով՝ ռեժիսորը խնդիր է դարձել նաև կինոգետների համար՝ փաստացի իրար խառնելով կինոյի բոլոր ժանրերն ու հնարքները (երբեմն նույնիսկ անփութորեն, երբեմն նույնիսկ խուլիգանության հասնող), բայց հասնելով այնպիսի ընդհանրացումների և զգայական այնպիսի ազդեցության, որ նույնիսկ էկրանից աղքատների հոտն ես առնում և գրեթե բոլոր զգայարաններով շոշափում վաղուց հայտնի հասկացություններ, ինչպիսին, օրինակ,  «փորձաքարն» է:

Իսկ մոլորակի մի այլ մայրցամաքում՝ ծերուկ Եվրոպայում, ուրիշ իրարանցում է:

Ֆրանսիայի կինեմատոգրաֆի արվեստների և տեխնոլոգիաների ակադեմիայի գործադիր խորհուրդը, որ հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի (շատ հաճախ անվանում են ֆրանսիական «Օսկար») հիմնադիրն է, ամբողջ կազմով հրաժարական է տվել: Պատճառն այն է, որ Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմը ներկայացվել է մրցանակաբաշխության 12 անվանակարգերում: Այս հանգամանքը հարուցել է հասարակության լայն շրջանների վրդովմունքն ու դժգոհությունը: Հարյուրավոր դերասաններ, պրոդյուսերներ և ռեժիսորներ  կոչ են արել բոյկոտել այդ ֆիլմն ու մրցանակները և պահանջել են բարեփոխել ակադեմիան, նաև խիստ քննադատությամբ են հանդես եկել ֆեմինիստական կազմակերպությունները, կինոքննադատները և Ֆրանսիայի հավասարության գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ Ռոման Պոլանսկու դեմ բարձրացած ալիքը պայմանավորված է այն հանգամանքով, որ  1977 թ. նա մեղադրվեց Միացյալ Նահանգներում 13-ամյա ֆոտոմոդել Սամանտա Գեյմերին այլասերելու համար: Նահանգների օրենքներով նրան սպառնում էր 50 տարվա ազատազրկում: 1978 թ. Պոլանսկին համագործակցության գնաց արդարադատության մարմինների հետ՝ տալով ինքնախոստովանություն: Դրանից հետո 42 օր անցկացրեց բանտում, ապա փախավ Նահանգներից՝ մտավախություն ունենալով, որ գործարքը կարող է չկայանալ: Մինչ օրս նրա դեմ հարուցված գործը չի փակվել, իսկ վերջին տարիներին նրան մեղադրել են ևս մի քանի կանանց դեմ ոտնձգությունների մեջ: 2017 թ. Պոլանսկին ստիպված եղավ հեռու մնալ «Սեզար» մրցանակաբաշխությունից իրեն բռնաբարության մեջ մեղադրող ֆեմինիստուհիների քննադատության պատճառով և հրաժարվեց մրցանակաբաշխության ժյուրիի նախագահի դերից:

Անցած հինգշաբթի ֆրանսիական կինոակադեմիայի տարածած հայտարարությունում ասվում է, որ խորհրդի անդամները միաձայն որոշել են հրաժարական տալ ի նշան հարգանքի նրանց նկատմամբ, ովքեր կինո են ստեղծել 2019 թվականին:  Իրենց քայլը նրանք բացատրել են իրավիճակը հանդարտեցնելու ցանկությամբ և այն նկատառումով, որ ամեն ինչ անեն, որպեսզի կինոփառատոնը մնա այն, ինչ պիտի լինի՝ կինոյի տոն:

Ակադեմիան նոր գործադիր խորհուրդ կընտրի մրցանակները շնորհելու արարողությունից հետո: Դրանից հետո, ինչպես խոստացել են ակադեմիայում, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը միջնորդ կնշանակի, որը կհամակարգի ակադեմիայի բարեփոխումը:

Անշուշտ, բնական է, երբ մարդկանց դժգոհության ձայնը լսելի է դառնում, և նույնքան բնական է, երբ մարդիկ հավատարիմ են մնում իրենց համոզմունքներին ու մասնագիտական խղճին՝ դրանք ավելի բարձր դասելով, քան իրենց կարգավիճակն ու պաշտոնը: Բայց այս ճշմարտությունը մեզ համար չի ասված, այլ միայն ուրիշ երկրների:

Իհարկե, ներկայիս կինոյի համաշխարհային քարտեզում Հայաստանը նույնիսկ մի փոքրիկ կետով չի նկատվում: Բայց դե գաղնիք չէ, որ այստեղ էլ կան գործիչներ, որոնք զբաղված են կինո ստեղծելով: Նրանք նույնիսկ փորձեր են անում  մասնակցելու  հեղինակավոր կինոփառատոներին, մեզ մոտ էլ կինոտոներ են կազմակերպում (փառատոներ, մրցանակներ, պրեմիերաներ ևն), բայց հազվադեպ է, որ դրանք իրադարձություն, այսինքն՝  համընդհանուր ուշադրության ու քննության առարկա դառնան հասարակության լայն շրջանների կյանքում:  

Բավական է ասել, որ անցած տարի մեծ աղմուկ հանեց  (ոչ միայն մոլի կինոսիրողների շրջանում) միայն մեկ կինոնկար՝ դեռ նկարահանումների փուլում գտնվող «Մել» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է սեռափոխված ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի դրամատիկ պատմությանը: Հանրության բողոքի ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է, և պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:  

Հարկ է հատուկ շեշտել, որ այդ ժամանակ հասարակության լայն շրջաններում արդեն իսկ դժգոհության տրամադրություններ կային՝ կապված այսպես կոչված «Ստամբուլյան կոնվենցիայի» սպասվելիք վավերացման հետ: Մարդիկ տաքացած  հրապարակումներ էին անում՝ հիմնավորելով իրենց վերաբերմունքը, ստորագրահավաք էին կազմակերպում, և դեմ կարծիքների առանցքն այն էր, որ հայ հասարակության արժեքներին դեմ է ԼԳԲՏ համայնքին այնպիսի լայն իրավական հնարավորություններ ընձեռելը, որպիսիք այժմ տրվում են Արևմուտքում: Սեռափոխված և Հայաստանը լքած անձնավորության մասին պետության կողմից ֆինանսավորվող ֆիլմի նկարահանումը հանրությունն ընկալում էր որպես այդ երևույթի ուղղակի քարոզչություն:

Տվյալ դեպքում հարցն այն չէ, թե ով կամ ովքեր էին արդարացի: Ամենայն հավանականությամբ գործ ունեինք ճիշտ այն պատկերի հետ, ինչը տեսնում ենք Ֆրանսիայում:  Մի դեպքում մարդիկ բարոյական հարց են դնում և արդարացի են, բայց արդարացի են նաև նրանք, ովքեր զուտ արվեստի, կինոարտադրանքի որակի կողմն են առաջնահերթ համարում:  Հարցն ուրիշ է, այս իրարանցումից հետո, համենայն դեպս, կինոնկարին կողմ քվեարկած հանձնաժողովը հրաժարական չտվեց, նրանց մտքով էլ չանցավ:  Ավելին, հանրապետության առաջին դեմքը հրապարակավ հայտարարեց, որ Մել Դալուզյանին վերցնում է իր պաշտպանության տակ, թեպետ ոչ ոք նրա նկատմամբ բռնության կամ ատելության կոչեր չէր արել: Խնդիրն այն է, որ հերթական անգամ «սիրելի ու հպարտ» հռչակված ժողովրդի ձայնը խլացվեց:

Մի բան հստակ է, պետության հատկացրած 20 միլիոնը կարելի է համարել ջուրը գցած, քանի որ ապագա ֆիլմը գուցե ցուցադրվի մեկ-երկու միջազգային փառատոներում, գուցե նույնիսկ մրցանակներ շահի, բայց դա հայ հանդիսատեսի համար չէ, որը ի սկզբանե մերժել է այն սկզբունքորեն: Ավելորդ չէ հիշեցնել, որ  վերջերս վրացական մի ֆիլմի ցուցադրությունը, որը միասեռականի մասին էր, մեզանից մի քանի անգամ ավելի «արևմտականացած» Վրաստանի մայրաքաղաքում ընթացավ  կատաղի ցույցերի պայմաններում:

Անահիտ Հարությունյան

 

մշակույթ կինոաշխարհ վերջին իրադարձություններ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին