f

Անկախ

Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը


Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։ 

Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։

Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։

Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանը Դմիտրի Մարիասինին է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։ 

Կողմերը քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։ 

Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանն ու Դմիտրի Մարիասինն անդրադարձել են նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։ 

Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմայի հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։

Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ` ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։

Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, իսկ նոր ծրագրերը կմեկնարկեն ամենամոտ ապագայում:

Հայաստան Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությունից ժամեր անց ուղիղ կապով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահին, մինչ այս պահը՝ լռություն. Տիգրան Ուրիխանյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գևորգյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ
ԱԱԾ․ Օգտատեր Վահե Պետրոսյանը իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ»
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` հոկտեմբերի 29-ին
Փաշինյան․ Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ ղարաբաղյան հակամարտության «օպտիմալ լուծում»
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխմարզպետեր են նշանակվել, թվով 7 հոգի
Ուզում եմ բացենք մեր աչքերը և տեսնենք, որ թուրքը միայն դրսից չէ, որ հարձակվում է
Կրակահերթի տակ յուրաքանչյուր ծառայող գերակատարում է իր առջև դրված խնդիրը և պատվով ծառայում հայրենիքին ու ժողովրդին․ Արցախի ԱԻՊԾ տնօրեն
Կանանց առաջին վաշտը անցնում է պատրաստություն. Արծրուն Հովհաննիսյան
Թշնամին, այսօր հյուսիսում թողնելով տասնյակ դիակներ, հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության բանակի հետ փառապանծ ճանապարհ անցած մեր գեներալների համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա. Վահրամ Պողոսյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 31 մարդ
Ամերիկայի հայկական համագումարը ավելի քան 2 միլիոն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին
Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի դիվերսիոն խմբերի զինամթերքը. տեսանյութ
Ֆրանսիայի Դիժոնում թուրքական «Գորշ գայլեր»-ի անդամները դուրս են եկել փողոց և հայերի հանդեպ բռնության կոչեր արել
Ֆրենկ Փալոնը Պետքարտուղարությանը կոչ է արել դատապարտել Արցախում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները
Այրվել է էլեկտրաքարշի սրահը
Յուրա Մովսիսյան. «Մեր ազգը հզոր է և միասնական»
Արայիկ Հարությունյանը ԱԻՊԾ պետին շնորհել է գեներալ-մայորի կոչում. ԱՀ նախագահն ուղերձ է հղել
«Լոռի ՖԱ»-ն ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ
Կողբ գյուղում այրվել է մոտ 1200 հակ անասնակեր
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 14.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը. Թաթոյան
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Ուրեմն լավ լսեք,մենք հաղթելու ենք էն ժամանակ,երբ դուք էշացման պրոցեսից դուրս կգաք,այ աղանդավորներ,լսեցի՞ք..
Ավելին
Ավելին