Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 6215-ով։ Այդ մասին հայտնել են COVID-19- ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր գրանցվել են երկրի 83 շրջաններում: Անցած 24 ժամվա ընթացքում COVID-19-ից բուժվելուց հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել 5 976 մարդ: Ռուսաստանում հիվանդությունից բուժվածների ընդհանուր թիվը հասել է 917 949-ի:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի պատճառած բարդություններից մահացությունների թիվն աճել է և կազմել 19649: Վերջին օրվա ընթացքում գրանցվել է 160 մավան դեպք:
Ընդհանուր առմամբ հանրապետությունում արձանագրվել է COVID-19- ի 1,115,810 դեպք: