Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է գլխավորել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Կասիլիասը կարող է առաջադրվել ընտրություններում ընթացիկ տարվա մարտին: Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալում»: 2015-ից հանդես է եկել պորտուգալական «Պորտուում»: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: