Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրներ՝ #Եգիպտոսը, #Հունաստանը, #Կիպրոսը, #Հորդանանը, #Իտալիան և #Իսրայելը հիմնել են տարածաշրջանային գազային նոր կազմակերպչաիրավական ձևաչափ՝ Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորումի շրջանակներում․ նստավայրը Կահիրե։
Նախկինում հիմնականում տարաբնույթ քննարկումների համար նախատեսված հարթակն աստիճանաբար միջազգային կազմակերպության տեսք է ստանում, որի հռչակված նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։ Անդամ երկրները նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունը այլ գործընկերների հետ ևս՝ նախևառաջ ակնկալելով #ԱՄՆ-ի և #Ֆրանսիայի ներգրավումը։ Մինչդեռ կտրականապես բացառվում է #Թուրքիայի հետ համագործակցությունը՝ տարածաշրջանում այդ երկրի ագրեսիվ և ապակայունացնող վարքի պատճառով։