Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Վաշինգթոնն անտեսել է Միջին Արևելքում հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված մոտեցումն իր «դարի գործարքով»: Այս մասին նշվել է Ռուսաստանի գերատեսչության կայքում: Գրում է Russian.rt.com-ը;
Նրա կարծիքով ՝ ԱՄՆ-ն անտեսել է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, Արաբական խաղաղության նախաձեռնությունը»:
Ընդ որում՝ Լավրովը կարծում է, որ պաղեստինյան տարածքների կարգավիճակի հետ կապված խնդիրները կարգավորելու գործողությունները Իսրայելի օգտին միակողմանի զիջումներով դժվար թե օգնեն «շտկել իրավիճակը»:
Նախարարը հիշեցրել է, որ հենց պաղեստինցիները կտրականապես չեն ճանաչում «դարի գործարքը»: