Չինաստանը բողոքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների դեմ: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Թրամփը Չինաստանին և ԱՀԿ-ին մեղադրել է կեղծ հայտարարությունների մեջ այն մասին, որ կորոնավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, և այն չի փոխանցվում առանց ախտանիշներով վարակվածներից: Թրամփը ՄԱԿ-ին կոչ էր արել Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի տարածման համար:
«Չնայած փաստերին՝ ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց լուրեր տարածելու, անհիմն հարձակումների և Չինաստանին վարկաբեկելու համար՝ անթաքույց քաղաքական նպատակներով: Չինական կողմը վճռականորեն բողոք է արտահայտում», - հայտարարել են Պեկինում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 31 միլիոն դեպք, ավելի քան 960 հազար հիվանդ մահացել է: