f

Անկախ

ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան


Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը փետրվարի 12-ին հանդիպում է ունեցել Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ջասեմ Ռաշիդ Ալ-Բուայնեյնի հետ։ Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դեսպանությունը տեղեկացնում է, որ Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրել է մասնավորապես Ռիո Դե Ժանեյրոյում ՀՀ մարզիկների գրանցած հաջողությունները՝ շեշտելով Կատարի սպորտի տարբեր բնագավառներում (մասնավորապես՝ բռնցքամարտ, մարմնամարզություն, ըմբշամարտ) ներգրավված հայ մարզիկների գործունեության կարևորությունը, որոնք իրենց նպաստն են բերում տարբեր մարզաձևերի զարգացմանը Կատարում։

ՀՀ դեսպանը կարևորել է սպորտի ոլորտում մարզիկների և մարզիչների փոխանակումը, համատեղ հավաքների անցկացումը, երկուստեք պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը։ Այս համատեքստում դեսպան Ղարիբջանյանը ընդգծել է Կատարի մարմնամարզության թիմի մասնակցությունը 2019թ․ ապրիլին Երևանում կայացած միջազգային մրցույթին, ինչպես նաև ուրախությամբ նշել է ներկայումս Հայաստանում համատեղ միջազգային մարզական ճամբարներում Կատարի բռնցքամարտի ու ըմբշամարտի թիմի մարզումների մասին։

Իր հերթին Ջասեմ Ալ-Բուայնեյնը հայտնել է սպորտում երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացման գործում առկա կատարական կողմի հետաքրքրվածությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ կատարական կողմը ցանկանում է ոչ միայն մարզիկներ ուղարկել Հայաստան, այլև օգտվել բարձր որակավորում ունեցող հայ մարզիկների ու մարզիչների գիտելիքներից։

Ջասեմ Ալ-Բուայնեյնը ներկայացնել է սպորտի նկատմամբ Կատարի տեսլականը և առանձնահատուկ ընդգծել պետության ամենաբարձր օղակների նկատմամբ դրա նկատմամբ տածած հատուկ հոգածությունը։

Իր գործընկերների հետ ակտիվ ու կառուցողական բանակցություններ վարելու, համագործակցության հետագա հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ դեսպանը բանավոր հրավեր է ուղղել Ջասեմ Ալ-Բուայնեյնին՝ այցելելու Հայաստան:

ՀՀ դեսպան

Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Ավելին
Ավելին