2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել Ռուսաստանի դաշնակիցները աշխատությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասնեց. «Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցներ թեմայով գնահատական, որտեղ գնահատում է ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»:
Վարչապետն էլ շրունակեց. «Առաջիկայում ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, որը հույս ունենք կորոնավիրուսի պատճառով որեւէ սահմանափակում չի ունենա: Կարեւոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացում եւ դա շարունակելու ենք: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը մեզ համար շատ կարեւոր գործընկերներ են:
Առաջիկայում սպասում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում, նաեւ Իրանի հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Մենք հետուողականորեն արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ իհարկե կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը»: