РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է երաշխավորել երկրում իշխանության խաղաղ փոխանցումը գալիք նախագահական ընտրություններից հետո: Գրում է Gazeta.ru-ն։
«Սպասենք տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Նա նշել է, որ առաջիկա ընտրություններում քվեարկությունը, որը տեղի կունենա փոստով, ուղղակի «աղետ է»:
Ամերիկացի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ կընտրվի երկրորդ ժամկետով:
«Իշխանության փոխանցում չի լինի, շարունակություն կլինի», - հավելել է Թրամփը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: