f

Անկախ

Եվս 150 միլիոն երեխա հայտնվել է աղքատության մեջ կորոնավիրուսային համավարակի պատճառով


Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ կտրուկ աճել է բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների թիվը՝ հասնելով գրեթե 1,2 միլիարդի։ Սրա մասին է խոսվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Սեյվ դը Չիլդրենի նոր վերլուծության մեջ։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 15 տոկոսով կամ ևս 150 միլիոնով աճել է զրկանքների մեջ ապրող երեխաների թիվը։
 
Բազմաչափ աղքատության վերլուծությունը հիմնված է կրթության, առողջապահության, բնակարանային, սանիտարահիգիենիկ պայմանների կամ ջրի հասանելիության վերաբերյալ ավելի քան 70 երկրներից ստացված տվյալների վրա։ Զեկույցն ընդգծում է, որ վերլուծության մեջ ներառված երկրներում մինչև կորոնավիրուսային համավարակը երեխաների 45 տոկոսը ծայրահեղ խոցելի են եղել առնվազն մեկ չափելի դրսևորման ուղղությամբ։
 
«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ներդրված արգելափակումները միլիոնավոր երեխաների ավելի խորը աղքատության մեջ են գցել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Աղքատության ճիրաններից մի կերպ դուրս պրծնող ընտանիքները նորից են հայտնվել աղքատության մեջ։ Մյուսները կրում են նախկինում իրենց անծանոթ զրկանքներ։ Իսկ առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մենք ավելի շատ մոտեցել ենք այս ճգնաժամի սկզբին, քան՝ ավարտին»։
 
Զեկույցում նշվում է, որ մանկական աղքատությունը շատ ավելին է, քան միայն դրամային չափումներն են։ Թեև դրամական աղքատության չափումները, ինչպիսիք ընտանիքի եկամուտներն են, կարևոր են, դրանք միայն մասնակի են բացահայտում աղքատության մեջ ապրող երեխաների զրկանքները։ Մանկական աղքատության ողջ ծավալը հասկանալու համար բոլոր պոտենցիալ զրկանքները պետք է վերլուծվեն ուղղակիորեն։ Սա նաև մատնանշում է բազմաչափ աղքատությունը վերացնելու համար բազմաոլորտային քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը՝ ուղղված առողջապահության, կրթության, սնուցման, ջրի ու սանիտարահիգիենիկ և բնակարանային խնդիրների լուծմանը։
 
Սոցիալական պաշտպանությունը, ներառական հարկաբյուջետային քաղաքականությունը, սոցիալական ծառայության համակարգում ներդրումները, ինչպես նաև միջամտությունները զբաղվածության և աշխատանքի ոլորտներում հույժ կարևոր են ընտանիքներին աջակցելու, երեխաներին աղքատությունից դուրս հանելու և հետագա «ավերածություններից» խուսափելու համար։ Այն ներառում է որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնում և երեխաներին համապատասխան գործիքներով և տեխնոլոգիաներով զինում կրթությունը հեռավար կարգով շարունակելու համար, ինչպես նաև ներդրումներ ընտանիքահեն քաղաքականության մեջ, ինչպիսիք են վճարովի արձակուրդն ու երեխայի խնամքի կազմակերպումը։
 
Զեկույցում ասվում է, որ ոչ միայն աղքատության մեջ ապրող ավելի շատ երեխաներ կան այսօր, այլև՝ ամենաաղքատ երեխաներն է՛լ ավելի են աղքատանում։ Որոշ երեխաներ խոցելի են մեկից ավելի չափումներում, իսկ մյուսները՝ խոցելի չեն, հետևաբար՝ զրկանքների միջին քանակը ըստ յուրաքանչյուր երեխայի, կարելի է գործածել գնահատելու, թե որքան աղքատ են երեխաները։ Համավարակից առաջ ծայրարհեղ զրկանքների միջին թիվն ըստ յուրաքանչյուր երեխայի, մոտավորապես 0,7 էր։ Այսօր, գնահատականների համաձայն, այդ թիվն աճել է 15 տոկոսով՝ կազմելով 0,85։
 
Թեև վերլուծությունն արդեն իսկ մռայլ պատկեր է ներկայացնում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է վատթարանալ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու Սեյվ դը Չիլդրենը հանձն են առել շարունակել մշտադիտարկել զարգացող այս իրավիճակը և աշխատել կառավարությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ դիմակայելու այդ աճին։
 
«Մենք պետք է հիմա գործենք, որպեսզի կանխարգելենք ավելի շատ երեխաների զրկանքները կարևորագույն հարցերում, ինչպիսիք են դպրությունը, առողջապահությունը, սնունդը, ջուրն ու տանիքը»,- ավելացրել է Ֆորը։ «Կառավարությունները պետք է առաջնահերթությունը տան ամենախոցելի երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելուն՝ սոցիալական պաշտպանության համակարգերի արագ ընդլայնման, այդ թվում՝ դրամական փոխանցումների և երեխայի նպաստների միջոցով, հեռավար ուսման հնարավորություններով, առողջապահության ծառայությունները հասանելի դարձնելով և դպրոցական սննդով ապահովելով։ Այս կարևորագույն ներդրումներն այսօր կարող են նախապատրաստել պետություններին՝ դիմակայելու վաղվա ցնցումներին»։

ՅՈՒՆԻՍԵՖ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին