ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում հորդառատ անձրևների և հզոր ջրհեղեղի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Այդ մասին հայտնում է New York Times պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն;
Թերթի տվյալներով՝՝ Պերլ գետը դուրս է եկել ափերից: Դրանում ջրի մակարդակը բարձրացել է 11 մետրով, իսկ կիրակի ՝ փետրվարի 16-ին, գետը հասել է այն մակարդակին, որը չի գրանցվել ավելի քան 35 տարի:
Նշվում է նաև, որ հորդառատ անձրևների պատճառով Ջեքսոն քաղաքում որոշ տարածքներ են հեղեղվել:
Նահանգի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ վատթարագույնը դեռևս առջևում է:
«Մենք չենք ակնկալում, որ մոտ ապագայում այս իրավիճակը կբարելավվի», - հայտարարել է նահանգապետ Թեյթ Ռիվսը: