f

Անկախ

Ազգային ավանդույթների պահպանությունն արդիական է. կայացել է «Ազգային-ավանդական տոներ» գրքույկի շնորհանդեսը


Խաչվերաց, Ամանոր, Զատիկ, Բարեկենդան, Ծաղկազարդ և այլ ազգային տոներ ու արարողություններ. հայկական ազգային տոների տարեկան շրջապտույտը՝ մեկ գրքույկում: 

«Հայ ազգային ավանդական տոները» հրատարակվել է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակում՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մասնակի օժանդակությամբ:

Ծրագրի գաղափարն առաջացել էր Գեղարդում և Գառնիում Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ավանդաբար կազմակերպվող Վարդավառ փառատոնի ընթացքում, որին ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում տարբեր մարզերի, Սփյուռքի հազարավոր երիտասարդներ: 

«Ազգային ավանդույթների պահպանության համար երիտասարդները չունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: Նրանք ջանասիրաբար հավաքվում-նշում են ազգային տոները, սակայն հիմնականում աղավաղված, աղճատված ձևով: Մենք նախ կազմակերպեցինք հատուկ ուսուցողական դասընթաց, որտեղ մշակույթի ու երիտասարդության ոլորտների մասնագետները համատեղ ուժերով կարողացան մասնակից երիտասարդներին փոխանցել համապատասխան գիտելիքներ, նրանց ներգրավել հայկական Տոնացույցի հերթական տոնի կազմակերպական թիմում՝ հաղորդելով գործնական հմտություններ: Այնուհետև մշակվեց ազգային-ավանդական տոների կազմակերպման ուղեցույց-գրքույկը, որն օգտակար է լինելու թե՛ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ առաջնորդների, թե՛ մշակութային ու հասարակական կառույցների համար»,- գրքույկի շնորհանդեսի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:

Ուղեցույցը կարելի է օգտագործել համայնքներում մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու և կազմակերպելու համար: 

«Ժողովրդական տոներից յուրաքանչյուրը, բացի կատարման հստակ կանոնակարգից, ուներ կատարման, հանդիսության վայրը, հատուկ ծիսական ուտեստները, հատուկ ծիսական պարագաները: Բոլոր տոներն սկսվում էին նախապատրաստությունից, հատուկ արարողակարգով մաքրվում էին տունը, գոմը, մարագը, որոշ տոներից առաջ պիտի մաքրվեին նաև հոգեպես՝ պասի միջոցով: Քաղաքակրթության, մտածողության փոփոխությունների հետևանքում որոշ հիշողություններ ջնջվել, իսպառ կամ մասամբ մոռացվել են, բայց բուն, խիստ ազգային, խիստ ավանդական հնագույն պաշտամունքային ծեսերն ու ավանդույթները մեծապես պահպանվել են որպես գեղեցիկ ժողովրդական սովորություններ, ինչպես որ հնագույն բազմաթիվ պաշտամունքային կամ պատմական երգեցիկ նմուշներ պահպանվել են որպես ավանդական ժողովրդական երգեր»,- ասաց ուղեցույցի խմբագիր Լուսինե Նազարյանը: 

Շնորհանդեսն ուղեկցվեց հայ ազգային-ավանդական երգերի կատարումներով, ամփոփվեց գինեձոնի արարողությամբ:

Հայ ազգային ավանդական տոներ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին