f

Անկախ

Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները մեխանիկորեն, երբեմն առանց կարդալու, ստորագրում են. ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպանը չունի իրավասություն զբաղվելու բանկերի դեմ, վարկային կազմակերպությունների դեմ բողոքներով, այդուհանդերձ իրականացնում ենք որոշակի մոնիտորինգ: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«2020 թվականի հունվարի մեկից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել ենք 200 դիմում- բողոք»,-ասաց նա և նշեց, որ մասնավորապես արտակարգ դրության ժամանակահատվածում 83 դիմում-բողոք են ստացել՝պաշտպանին ուղղված։

Արման Թաթոյանն ասաց, որ ըստ ուսումնասիրության՝ իրավունքների խախտումներից է նաև ոչ պատշաճ իրազեկումը: «Օրինակ վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, մեխանիկորեն քաղաքացիները ստորագրում են: Բանկային համակարգում անհրաժեշտ է ուժեղացնել իրազեկումը կամ պարզեցնել այդ պայմանագրերը»,-ասաց նա:

Պաշտպանը նշեց նաև, որ լուրջ խնդիր է դատական քաշքշուկների մեջ քաղաքացու հայտնվելը: «Այս անթույլատրելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ չկա այլընտանքային համապատասխան մարմին, կարծում ենք արբիտրաժային լիազորություններով օժտված համապատասխան մարմին պետք է ստեղծվի, որ քաղաքացիները դատարաններում չհայտնվեն»,-ասաց նա և քաղաքացիներին էլ կոչ արեց կարդալ, ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրում են:

«Խնդրահարույց իրավիճակներ ունենք, երբ բռնագանձում է տարածվում բանկի կողմից մարդու կենսաթոշակի, հաշմանդամության կենսաթշակի վրա, աշխատավարձի վրա»,-ասաց նա:

ՀՀ ՄԻՊ Ազգային ժողով

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին