f

Անկախ

Գաղտնալսման գործը կոծկու՞մ են․ ո՞վ է եղել գլխավոր կասկածյալը. Politik.am


Politik.am-ը գրում է.

2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Գաղտնալսումն իրապես խառնեց ամբողջ քաղաքական դաշտը։ Նախ հայտնի դարձավ, որ նոր իշխանությունները ևս ճնշում են բանեցնում դատարանների վրա։ Պարզ դարձավ նաև, որ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ ունի և անձամբ վարչապետ Փաշինյանն է հետաքրքրված այս գործով։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին Politik.am-ը  հղում տալով իր աղբյուրներին գրել էր, որ գաղտնալսում իրականացրած անձը ԱԱԾ կողմից ամիսներ առաջ ձերբակալվել է։ Ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ ռուս։

Մեր հրապարակումից ժամեր անց հայտարարությամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն, որում մասնավորապես նշվում էր․ «www.Politik.am կայքը քիչ առաջ լուր է հրապարակել` «Վանեցյանին և Խաչատրյանին գաղտնասլած անձը ձերբակալվել է․ նա ՌԴ քաղաքացի է» վերտառությամբ:

Հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա: Քրեական գործով որևէ անձ չի ձերբակալվել»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ԱԱԾ գործող տնօրեն Արգիշտի Քյարամյանը կրկին անդրադարձ է կատարել գաղտնալսման թեմային՝ փորձելով դրանում մեղադրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին․ «Արթուր Վանեցյանը թող նախ մտածի այն հարցի շուրջ, որ իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, Հատուկ քննչական ծառայության և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են։ Գաղտնալսման գործով Քննչական կոմիտեի հատուկ ստորաբաժանումում նախաքննություն է իրականացվում, նախաքննական գաղտնիքներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասել էր Քյարամյանը։

ԱԱԾ գործող պետին պատախանով հանդես եկավ Արթուր Վանեցյանի կուսակից Արսեն Բաբայանը։ Նա ակնարկում է, որ եղել է փաստացի կասկածյալ, որի ցուցմունքները պատշաճ չի գնահատվել․ «Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց և որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց»։

Սա ըստ էության մեղադրանք է ուղղված քննչական մարմիններին, որ իրենք իրենց գործը լավ չեն արել կամ նրանց հրահանգել են «լավ չանել գործը» և  ազատության մեջ թողնել փաստացի կասկածյալին։

Քննչական կոմիտեն ի պատասխան մեր հարցման շարունակում է պնդել, որ կասկածյալ, կամ մեղադրյալ այս գործով չկա։

Հետաքրքիր է, որ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ գործը գրեթե բացահայտված է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը գրեթե բացահայտված է»։

Տարակուսելի է, երբ ՔԿ ղեկավարը խոսում է գործի գրեթե բացահայտման մասին՝ այն դեպքում, երբ անգամ իր հայտարարությունից ամիսներ անց կասկածյալ կամ մեղադրյալ չկա գործում։ Նկատենք, որ ՔԿ-ն չէր պատասխանել Արսեն Բաբայանի հնչեցրաց հարցին, որը ևս առկա էր հարցման տեքստում։

Իրար հակասող այս հայտարարությունները ավելորդ անգամ ապացուցում են, որ կատարվածը մութ էջեր ունի, որոնք իշխանությունները չեն ցանկանում լուսավորել հանրության համար։

Իշխանական մեր աղբյուների փոխանցմամբ վարչապետ Փաշինյանը լավատեղյակ է եղել, որ գաղտնալսման գործով հիմնական կասկածյալի ցուցմունքները «պատշաճ չեն գնահատվում»։ Վարչապետի Մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Գործով որեւէ անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել, ուստի վարչապետը որեւէ բան իմանալ կամ չիմանալ չէր կարող: Միաժամանակ վարչապետի կողմից որեւէ քրեական գործով որեւէ միջամտություն բացառվում է»,-պնդեց Գևորգյանը։

Չնայած վարչապետի մամուլի խոսնակի և ՔԿ պնդումներին՝ ակնհայտ է, որ այս գործում ինչ որ բան այն չէ։ Տպավորություն է, որ գործը կոծկվում է ու դա արվում է ամենաբարձր մակարդակով։

Այս ամենի ֆոնին նաև անհասկանալի է, թե ինչու են իշխանական պատգամավորները, մասնավորապես Փաշինյան ընտանիքի անդամները տարբեր առիթներով ակնարկում, որ գաղտնալսման հետևում կանգնած է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը։

Հ․Գ․ Չնայած իշխանության հերքումներին, մեր աղբյուրները պնդում են, որ եղել է կասկածյալ, որը պետք է ձերբակալվեր, բայց ազատ է արձակվել քաղաքական որոշմամբ։

Արթուր Վանեցյան ՀՀ Քննչական կոմիտե

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին