f

Անկախ

Կենտրոնական բանկ. Վարկային համաներումը անտանելի բեռ կդառնա հայկական բանկերի համար


Ընդդիմության կողմից առաջարկվող վարկային համաներումն անտանելի բեռ կլինի Հայաստանի բանկերի համար: Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է այս խնդրի այլ լուծում գտնել: Մասնավորապես, նա հիշեցրեց, որ բանկային համակարգը վարկերի եւ ավանդների հավասարակշռությունն է: «Ներել վարկերը նշանակում է ստիպել բանկերին հրաժարվել տոկոսային եկամուտներից: Սակայն այդ եկամտից վճարվում են ավանդների տոկոսները: Ուստի անհրաժեշտ է նաեւ ավանդատուներին հարցնել` արդյո՞ ք նրանք համաձայն են հրաժարվել իրենց ավանդների տոկոսներից»,- ասաց ԿԲ փոխնախագահը:

Նա նաեւ հայտնեց, որ 2019-ին բանկերն իրենց ավանդատուներին 140 միլիարդ դրամ են վճարել կամ` ՀՆԱ-ի 2.5 տոկոսը:

Ըստ Երիցյանի` վարկային համաներումները կարող են փոխել փոխառուների մտածելակերպը ոչ դեպի լավը. նրանք չեն վճարելու` մտածելով, որ հետո նորից կներվեն: Պաշտոնյան հիշեցրես, որ մի քանի տարի առաջ, երբ բանկերը ներում էին տույժերն եւ տուգանքները ժամկետանց վարկերի դիմաց, ներված վարկառուների ավելի քան 50 տոկոսը որոշ ժամանակ անց կրկին հայտնվել էր նույն իրավիճակում: «Ստացվում է, որ բարեխիղճ վճարողները չեն խրախուսվում: Մինչդեռ նրանք շատ ավելին են, քան անբարեխիղճները: Նրանց առնվազն 93 տոկոսը բարեխղճորեն կատարում է իր վարկային պարտավորությունները: Համավարակի ընթացքում խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռն աճել է ընդամենը 1 տոկոսով»,- նշեց Ներսես Երիցյանը:

Ինչպես նշեց Կենտրոնական բանկի փոխնախագահը, վճարումները հետաձգելով, բանկերը հրաժարվեցին իրենց եկամուտներից, բայց, այնուամենայնիվ, շարունակեցին գումար վճարել ավանդատուներին: Բանկերն իրենց վրա վերցրեցին դրա հետ կապված բոլոր դժվարությունները` առանց պետության կողմից որեւէ աջակցության: «Եթե մենք պահանջում ենք, որպեսզի բանկերը անընդհատ ներեն պարտքերը, ապա նույն հաջողությամբ կարող ենք պահանջել, որպեսզի խանութներն առանց գումարի մթերք բաժանեն»,- ասաց պաշտոնյան:

Կենտրոնական բանկի փոխնախագահը նաեւ հավելեց, որ եթե վարկային արձակուրդ հայտարարվի, բանկերը շատ զգույշ կլինեն նոր հաճախորդներին վարկեր տրամադրելու հարցում` վմտավախություն ունենալով, որ նրանց նկատմամբ համաներում կհայտարարվի: Ուստի վարկերը ներելու փոխարեն ՀՀ կենտրոնական բանկը սկսեց պատասխանատու վարկավորման հայեցակարգ մշակել: Կենտրոնական բանկը, մասնավորապես, մի շարք օրենսդրական փոփոխություն է առաջարկել, որոնք կխստացնեն վարկերի տրամադրումն առանց վարկային պատմության եւ եկամտի աղբյուրների քաղաքացիներին:

ՀՀ Կենտրոնական բանկ Ազգային ժողով

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին