f

Անկախ

Վահե Գրիգորյանն է ԶԼՄ-ների կողմից տեսաձայնագրելու հարցը բարձրացրել եւ ինքն էլ հետ է վերցրել իր առաջարկը. Պետրոսյան


Լրատվամիջոցների կողմից ՍԴ աշխատակարգային նիստը տեսաձայնագրելու վերաբերյալ հարցը կրկին բարձրացվել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից եւ իր իսկ կողմից բարձրացված հարցը հետ է վերցվել, որովհետև երեկ արդեն հարցին բավական մանրամասն անդրադարձ կատարվել էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՍԴ շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։

«Ես մամուլից տեղեկացա, թե դեմ եմ եղել, որ լրատվամիջոցների կողմից տեսաձայնագրվի, ես դեմ չեմ եղել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանում իրականացնելուն։ Միաժամանակ ներկայացրել եմ իմ դիտարկումները, որ ԶԼՄ-ները մասնակցություն ունենան, նաեւ ՍԴ դատավորների եւ աշխատակիցների մասնակցությունը, համավարակով պայմանավորված, առողջության անվտանգությունը լինի համապատասխան պաշտպանվածության շրջանակներում պետք է ապահոված լինի։ Եվ եթե պետք է հնարավորություն տանք, ապա պետք է հնարավորություն տանք բոլոր լրատվամիջոցներին՝ առանց սահմանափակման։ Այս պայմաններում ՍԴ շենքի նիստերի մեծ դահլիճը վերանորոգման մեջ է գտնվում, նաեւ քննարկման առարկա պետք է դարձվի համապատասխան աշխատակարգային նիստն այլ վայրում անցկացնելու համար, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցություն ունենան»,- ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ դատավոր Գրիգորյանը գտել է, որ լրատվության միջոցների հավասարությունն ապահովելու խնդիր կա։

«ՍԴ որոշ դատավորներ իրենց տեսակետներն անկաշկանդ ներկայացնելու հետ կապված լրատվամիջոցների ներկայությամբ կաշկանդման խնդիր տեսնում էին. այդ հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել»,- ասաց Արեւիկ Պետրոսյանը։

Հայաստան Արևիկ Պետրոսյան Սահմանադրական դատարան

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ավելին
Ավելին