f

Անկախ

Պատգամավորի կարծիքով՝ փոքր ու միջին բիզնեսի համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն


ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատում է, որ համավարակի արդյունքում փոքր ու միջին բիզնեսի եկամուտներն էականորեն նվազել են, հետևաբար նրանց համար պետք է վարկերի վերակառուցումներ արվեն:

Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

«Անընդունելի եմ համարում ցանկացած մոտեցում, որի համաձայն ասվում է, թե դա ընդամենը քաղաքացու խնդիրն է, սխալվել է, կնքել է վարկային պայմանագիրը, ուրեմն` վերջ, պետք է մնա իր խնդիրների հետ միայնակ: Պետությունը, բնականաբար, պետք է հարթակներ ստեղծի, քննարկման առարկա դարձնի և գտնի լուծումներ»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը, դատելով թվային ցուցանիշներից, ակնհայտ համարեց, որ քաղաքացիները, տնտեսավարող սուբյեկտները վարկերի մարման հետ կապված դժվարություններ ունեն: «Եվ սա միայն ֆինանսական կարգապահության խնդիր չէ, ակնհայտ է եկամուտների անկումը, շատերը կորցրել են աշխատանքը, նվազել են եկամուտները»,- նշեց նա:

Պատգամավորը նկատեց, որ փոքր, միջին բիզնեսի եկամուտներն էապես նվազել են, խնդիր կա վարկերի սպասարկման մասով: «Եվ շատ կարևոր է, որ այդ համագործակցությունը լինի արդյունավետ, տրվեն այնպիսի վերակառուցումներ, որոնք թույլ կտան բիզնեսին իրոք նոր շունչ ու թթվածին ստանալ, ժամանակ շահել, որ կարողանան վերականգնվել»,- ասաց նա:

Լսումներին մասնակցող քաղաքացի Արմենուհի Հարությունյանը, անդրադառնալով ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի այն մտքին, որ վարկային արձակուրդի ժամկետը որոշել են բանկերը, նշեց՝ կարծում է, որ դա խելամիտ չէ:

«Լավ նախագիծ է մշակվել, վարկային արձակուրդ է տրվում, սակայն չի լինում արդյունքում: Օրինակ` բանկը որոշել է վարկային արձակուրդը 3 ամսով տրամադրել, 3 ամիսն ավարտվել է, համավարակը չի ավարտվել, հաճախորդը չի ունենում աշխատանք, չի կարողանում վճարումներն անել, արդյունքում նա տուժում է: Ունենում ենք ոչինչ, բայց մեծ աշխատանք ենք կատարել»,- ասաց Արմենուհի Հարությունյանը և հավելեց՝ կարծում է, որ այդ հարցը պետք է քննարկվի:

Արկադի Խաչատրյան Լուսավոր Հայաստան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին