f

Անկախ

Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին


ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հորդորում է վարկ վերցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ կամ համաներում տրամադրելու մասին խոսելիս չմոռանալ մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին , որոնք այդ բանկում ավանդներ են դրել: Թունյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված«Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում:

Թունյանը նախ հիշեցրեց, թե բանկն ինչպես է աշխատում. տարբեր մարդկանցից հավաքում է ավանդներ, մի քիչ էլ իր գումարից է դնում ու դա վարկով տալիս է քաղաքացիների մեկ այլ խմբի: «Հիմա, երբ խոսում ենք վարկը վերցրած քաղաքացիների մասին, չպետք է նաև մոռանանք այն մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին , որոնք այդ բանկում ավանդներ են դրել: Այսինքն, եթե բանկին ստիպում ենք, որ իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, տոկոսները չպահանջի կամ հետաձգի, հետո վաղը, մյուս օրը մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք, ու երբ այդ ավանդատուն գա բանկից իր ավանդը հետ վերցնելու, տոկոսները պահանջելու, բանկը պետք է ասի գնա կառավարությունից կամ ԿԲ-ից քո պատասխանն ուզի: Մենք իրավունք պարզապես չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները»,-ասաց Թունյանը:

Նրա խոսքով՝ պետք է լինի պետություն-վարկառուներ-բանկային համակարգ համագործակցություն: Թունյանը նկատեց, որ այդ համագործակցությունն այս ընթացքում եղել է: «ԲՀԿ-ի պատգամավորների նախաձեռնությամբ՝ հանդիպել ենք, օրինակ, տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն վարկերի խնդիրներ: Հետո հանդիպել ենք Բանկերի միության հետ, բանկիրների հետ, ու բանկերն իրենց կողմից մի քանի ամիս հետաձգել են վարկերի մարումները»,-նշեց նա ու հավելեց՝ առաջիկայում ուրիշ քայլեր ևս կլինեն:

Թունյանը սակայն շեշտեց, որ ոչ մի բան անվճար չի լինում, այսինքն, եթե պետությունը սուբսիդավորում է վարկերի չեղարկումը կամ արձակուրդը, դա լինում է ինչ-որ բանի հաշվին: «Իսկ ինչ-որ բանը հարկատուներն են, և պետք է հասկանալ, թե մենք ինչքանի հնարավորություն ունենք: Ստացվում է, որ մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին»,-ասաց պատգամավորը:

Հայաստան Բաբկեն Թունյան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ավելին
Ավելին