f

Անկախ

Երբ մնացել է 1 թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը. Հրայր Թովմասյան


ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է»,- ասաց դատավորը։

Թովմասյանն ասաց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն.

«Ես առավոտյան ասացի, որ երեք հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածուներ առաջադրելուց։ Առաջինը մարդկային հատկանիշներն էր, որոնք կարող էին այդ հարաբերությունները ստեղծել։ Վերեւում առիթ եմ ունեցել ասելու, որ դատարանի նախագահի համար շատ կարեւոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի. տրամադրության անկումից սկսած, մի փոքր վատ զգալուց մինչեւ առողջական խնդիրները»։

Հրայր Թովմասյանը շեշտեց, որ դատավոր Խաչատրյանն ամենափորձառուն է. «Ես ոչ միայն առաջադրել եմ պարոն Խաչատրյանին, այլ ես յուրաքանչյուրին անդրադարձել եմ կամ գրեթե բոլորին, ասել եմ, թե ինչու իրենց չեմ առաջադրում։ Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է եւ ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին եւ ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության՝ 4 դատավորը նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով որեւէ էական չեն եւ պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»։

ՍԴ դատավորն անդրադարձավ նաեւ ՍԴ դատավորների լեգիտիմության հարցին. «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաեւ լեգիտիմության պակասի առումով եւ հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի։ Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաեւ այդ հանգամանքով, որ ինքն այն 4 դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի»։

Նշենք, որ ՍԴ նախագահի թեկնածության համար ինքնաառաջադրվել է ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։

Հրայր Թովմասյանն առաջադրել էր ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին, որն ինքնաբացարկ է հայտնել։

Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակարգային նիստը շարունակվելու է վաղը՝ ժամը 10։30-ին։

Հրայր Թովմասյան Սահմանադրական դատարան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ
Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.today
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ
Մարտունու Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ թշնամին դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել. Վահրամ Պողոսյան
Ռուսաստանը գործում է՝ հաշվի առնելով իր ազգային, պետական շահերը․ քաղաքագետ
Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին
Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ում մեկ օրում  կորոնավիրուսի ռեկորդային 83,7 հազար դեպք է հայտնաբերվել
Հայրենիքի պաշտպանության առաջնագծում․ հերթական տեսանյութը ՊԲ-ից
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հակառակորդի կորուստների մասին վերջին տվյալները
Ի՞նչ ճակատագրի են արժանանում Ադրբեջանի դրոշները
Արցախի նախագահը հանդիպել է հայրենիքի պաշտպանների հետ
Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավոր զինծառայողներին
Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառայողներ կպարգևատրվեն
Երջանիկ լինեք․ Արցախի նախագահը շնորհավորել է նորապսակներին
Պարգև Սրբազանը կոչով դիմում է միջազգային հանրությանը
Արսեն Թորոսյանը կոչով է հանդես եկել
«Այ սենց սալյուտ ա, կեցցեն մեր լավ ախպերները». մերոնք խոցում են թշնամու «ТОС-1» ծանր հրանետային համակարգը
Գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը կայուն ծանր է․ Շուշան Ստեփանյան
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված զույգի փեսացուն «Հումորի լիգա»-ից հայտնի Հովիկ Հովսեփյանն է. news.am
Արցախում կան անհայտ կորած քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանության համար զոհված 36 զինծառայողների անունները
(Մաս II) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում
Ավելին
Ավելին