РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքում նկատվում է կորոնավիրուսով հոսպիտալացման զգալի աճ, ինչը բարդացնում է իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն;
«Հայտնաբերումից բացի, մենք տեսնում ենք և հոսպիտալացումների լուրջ աճ: Սա բոլորովին կատակ չէ, նշանակում է, որ իրավիճակը բարդանում է», - ընդգծել է Սոբյանինը:
Քաղաքապետը մոսկվացիներին խնդրել է հոգ տանել իրենց մասին և հետևել բժիշկների պահանջներին:
Ինչպես հաղորդվել է, նախորդ շաբաթվա համեմատ Մոսկվայում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման օրական թիվն աճել է 30% -ով: