Մարդկությունը չհաղթահարեց նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի փորձությունը: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով կորոնավիրուսի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստում։ Գրում է Gazeta.ru-ն;
Նա հավելել է, որ ամբողջ աշխարհում վիրուսի զոհերը մոտ մեկ միլիոն են կազմում, իսկ վարակվածների թիվը՝ ավելի քան 31 միլիոն:
«Այն վերահսկողությունից դուրս է եկել», - ասել է գլխավոր քարտուղարը:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 32 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 22 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 980 հազար հիվանդ: