Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։
Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: