Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորության արարողությունը՝ փետրվարի 18-ին՝ նույն վայրից:
Հիշեցնենք, որ նախօրեին հանկարծամահ է եղել լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։
1989 թվականից Գ. Ավագյանը՝ որպես ազատ լուսանկարիչ, համագործակցել է տարբեր պարբերականների հետ։ Իր լուսանկարներում Գերման Ավագյանը անդրադարձել է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։
Լուսանկարիչը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ լուսանկարի միջոցով, կարծես, այսօրվա մեր կյանքը սառնարանում սառեցվում է, որ տարիներ հետո գալիք սերնդին ցույց տանք: