f

Անկախ

Մենք որևէ դեպքում որևէ հետքայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի, հանրահավաքը իրականացվելու է. Իվետա Տոնոյան


Մենք որևէ դեպքում որևէ հետ քայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի: Այս մասին այսօր Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ ամեն դեպքում ուզում է հավատալ, որ դատարանը չի տրվի քաղաքական հետապնդումներին և արդարադատություն կիրականացնի:

Չնայած դրան՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ նախատեսված հանրահավաքը բոլոր դեպքերում իրականացնելու են և գնալու են իրենց նախանշած սցենարով: «Եթե ԱԱԾ-ն ստանձնում է քրեական գործի հետ կապված փաստաթղթերը կողմերին տեղ հասցնելու գործառույթը, այս դեպքում թերևս ԱԱԾ հապավումը կարելի է անվտանգ առաքման ծառայություն բացել»,-ասաց նա և նշեց, որ որևէ փաստական, իրավական հենք այս քրեական գործը չունի։

«Ինձ համար շատ կանխատեսելի են իշխանությունների գործողությունները, ես չեմ բացառում, որ միգուցե իշխանությունները կարողացել են գտնել այս կամ այն հեռավոր գյուղում ինչ-որ մարդուն, որին համոզել, խնդրել, աղաչել են՝ ասենք, օրինակ՝ ցուցմունք տա, թե ԲՀԿ-ն իրենց ընտրակաշառք է տվել: Ինձ համար զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո, իշխանությունները ցնցակաթվածի մեջ են ընկնում»,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը նշեց, որ որևէ խառնաշփոթ և որևէ խուճապ «Բարգավաճ Հայաստանի» շարքերում չկա, նաև արտահոսք չկա: «Որևէ մեկի նկատմամբ քրեական գործերի հարուցումը իշխանության կողմից ես չեմ բացառում, իշխանության կողմից մեկնարկած քաղաքական հետապնդման գործընթացի շրջանակում հնարավոր է ամեն ինչ»,-ասաց նա և նշեց, որ ՀՅԴ-ի, «Հայրենիք» կուսակցությունների հետ ունեն շատ արդյունավետ գործակցություն:

Իվետա Տոնոյան ԲՀԿ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին