f

Անկախ

​Բիզնեսմենը պետք է լինի ժամապահի պես՝ միշտ զգոն, սթափ ու պատրաստ․ հաջողակ գործընկերները «բացում են փակագծերը»


Իր «հաջողության գաղտնիքը» բացահայտելու մեր խնդրանքին երիտասարդ գործարար Հրաչյա Դանիելյանը ժպտալով պատասխանում է՝ «հաջողություն չկա, կան մարդիկ, ովքեր կերտում են իրենց հաջողությունը», ու շարունակում է․

-Ես մի քիչ չեմ հավատում բախտ հասկացությանը, որ այսինչ մարդու բախտը բերեց, հաջողեց, այսպես եղավ, այնպես եղավ․․․ Ես էլ, Էդգար Ստեփանյանն էլ (Հրաչյայի բիզնես գործընկերը) մեկնարկային ոչինչ չենք ունեցել։ Չենք վախենում ոչ մի պրոբլեմից, պատրաստ ենք դիմակայել, պայքարել, ու թերևս հենց դրա մեջ էլ ինչ-որ չափով աշխարհի հավասարակշռությունն է գտնվում։ Մենք չենք ուզում, որ մեր կյանքում ճահճացում լինի։

 «Տետ չենջ» (Tetchange) ընկերություն

Այս «բանաձևով» 2015 թվականին Հրաչյա Դանիելյանը հիմնեց էլեկտրոնային փողերի կանխիկացման «Տետ չենջ» (Tetchange) ընկերությունը: Այն ներկայումս զբաղվում էօր օրի զարգացող ու մեր կենցաղը գրավող կրիպտոարժութային գործառնությունների իրականացմամբ՝ վեբ մանի (webmoney), սքրիլլ (skrill), ադվաքեշ (AdvCash), բիթքոին, պաքսում (Paxum) և այլն՝ 20-ից ավելի էլեկտրոնային փողերի կանխիկացման, խորհրդատվության և աջակցության ծառայություններ մատուցելով։

Բիզնես սկսելուց առաջ մարդիկ տարբեր բաներ են մտածում, նշում է Հրաչյան, բայց մտածած պրոբլեմների մեծ մասն իրականում չի լինում։ Փոխարենն, ասում է նա,լինում են բոլորովին այլ պրոբլեմներ, ու այնպիսի բաներ, որդու իսկզբանե կանխատեսել չէիր կարող։ Բոլոր տեսակի «բացասական» պատճառների մասին էլ, որ մարդիկ հաճախ բերում են իրենց անհաջողությունը բացատրելիս, Հրաչյան շեշտում է՝ ցանկացողն ուղիներ է որոնում, չցանկացողը՝ պատճառներ։

 

«Եթե մենք սկսեինք ասել՝ Հայաստանում կրիպտոարժույթի ոլորտը կարգավորում չունի, Հայաստանի իշխանությունները մեզ դուր են գալիս, կամ դուր չեն գալիս, այսինչ ոլորտային քաղաքականությունը սխալ է, ինչը կարող է ազդել մեր գործի վրա, մարդիկ վճարունակ չեն, մարդիկ այս ոլորտից անտեղյակ են, մենք այստեղ ունենք բազմաթիվ մրցակիցներ՝ հետևաբար մեր գործը չի ստացվի և այլն, և այլն, և այլն, մենք չէինք սկսի ու չէինք անի այն, ինչ այսօր հաջողությամբ անում ենք։ Մենք այդ ամենը հաշվի առնելով ենք սկսել ու արել ենք մեր գործը լավ, ինչն էլ բերել է հաջողության»,- նշում է «Տետ չենջ»-ի հիմնադիրը։

Երևանում սպասարկման կետը հիմնելուց անմիջապես հետո Հրաչյան ծանոթանում է Էդգար Ստեփանյանի հետ,հասկանում են, որ իրար հետ լուրջ ու արգասաբեր համագործակցություն կարող է ստացվել ու շարունակում են միասին գործել՝ հանդես գալով, որպես «Տետ չենջ» ընկերության համասեփականատերեր։ Ու այդ պահից էլ, նշում է Հրաչյան, հաջողությունների ու վերելքի մեծ ճանապարհը սկսվեց։ Համատեղ աշխատանքից մոտ 6-7 ամիս հետո նրանք արդեն նման կետ բացեցին Թբիլիսիում, իսկ այնուհետև՝ Մոսկվայում։

«Թբիլիսիի կետը բացել ենք, բառիս բուն իմաստով՝ 2 օրվա ընթացքում՝ հաշվի առնելով այստեղի փորձը․Ոչ այնտեղի օրենքները գիտեինք, ոչ գիտեինք՝ կաշխատե՞ր, թե՞ ոչ և այլն։ Անցավ ևս որոշ ժամանակ, և ես ու Էդգարը գնացինք Մոսկվա այլ չենջի հետ գործարք անելու։ Ձմեռվա շատ ցուրտ ամիս էր։ Գնացինք Մոսկվա Սիթի, նայեցինք այդ երկնաքերներին՝ բերաններս բաց․․․Բարձր մտածեցի ու ասացի՝ տեսնես այդպիսի օր կլինի՞, որ այստեղ գրասենյակ ունենանք։ Այդ ժամանակ Էդգարն ասաց՝ մի քանի ամիս հետո մենք այստեղ գրասենյակ ենք ունենալու։Այդ պահին ինձ դա հեքիաթ թվաց, քանի որ այնտեղ ամեն ինչը շատ թանկ ու դժվար է, բայց մի քանի ամիս հետո մենք արդեն Մոսկվա Սիթիում ունեինք մեր գրասենյակը։ Մոսկվայում, պատկերացրեք՝ մի քանի հարյուրմրցակիցներ, ու մենք պետք է նրանց հետ չափվեինք։ Այսինքն՝ եթե մի քիչ թույլ լինես, մի քիչանճշտապահ լինես, անվտանգությունը չպահես, սպասարկման որակը չպահես և այլն, երկու օրվամեջ քո հեղինակությունն այնպես հողին կհավասարեցնեն ու քեզ կթռցնեն դուրս, որ էլ ոչ ոք քեզ հետ չի աշխատի։ Հետո հասկացանք, որ մեզ նաև մասնաճյուղ է պետք Ստեփանակերտում․ չնայած որ քաջ գիտակցում էինք, որ այնտեղից մենք դժվար թե կարողանանք եկամուտ ակնկալել։ Ուղղակի նպատակն այն էր, որպեսզի ամբողջաշխարհը տեսներ, որ Ստեփանակերտը՝ մեր Արցախը նույնպես անմասն չի մնումայդ կրիպտոինդուստրիայից»,- պատմեց Հրաչյա Դանիելյանը։

Ստեփանակերտից հետո հերթական փոխանակման կետն ու գրասենյակը բացեցին Բելառուսում։ Հիմա «Տետ չենջ» ընկերությունն արդեն գործում է 5 երկրում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Բելառուսում և Արցախում՝ վերջին երկիրը Հրաչյան շեշտում է առանձնակի շեշտով ու հպարտությամբ։ Այս արդյունքներին հասնելու համար, ասում են Հրաչյան ու Էդգարը, պետք եղավ շատ գիտելիք, կյանքում ստացած փորձն օգտագործել, նաև ստեղծել՝ գեներացնել նոր փորձ։

«Պետք եղավ շատ սխալվել՝ մենք շատ-շատ ենք սխալվել։ Մեծ ներդրումներ պետք չեղան, ավելի շատ մտավոր ներդրումներն էին ամենակարևորը։ Չէի ասի, որ ամեն ինչը հեշտությամբ է մեզ տրվել, բայց մենք պայքարել ու հասել ենք որոշակի արդյունքի»,- ասում է Էդգար Ստեփանյանը։

Պրոբլեմներն ու խնդիրները մշտական են, նշում են գործընկերները, իսկ դրանք լուծելու համար պետք է համալիր մոտեցում ու համալիր լուծումներ տալ, որ այն ռեցիդիվ չունենա։Բոլոր պարագաներում մշտապես պետք է զարգանալ, կատարելագործվել։ Որևէ հաջողությունից ելնելով էլ չի կարելի ասել վերջ՝ արդեն հանգիստ կարող եսլինել։

«Նման բան չկա՝ մշտապես պետք է հենակետ պահող ժամապահի նման լինես միշտ թարմ ու արթուն, լինես զգոն, բայց այդ ամենը առանց սթրեսի՝ դա էլ է պարտադիր, որ հաճույքով պետք է տանից գնաս աշխատանքի և աշխատանքից տուն։ Բոլոր պրոցեսներից պետք է հաճույք ստանաս, մինիմալ հաջողություններից՝ մի գործընկերոջ, մի աշխատակցի, մի հաճախորդի հետ հաճելի զրույցից, չգիտեմ՝ մեկ բաժակ սուրճից, իրար հետ քայլելուց և այսպես շարունակ»,- հավատացնում է մեր զրուցակիցը։

Ներկայումս գործընկերները նպատակ ունեն տարբեր քաղաքներում զարգանալու, նոր կետեր բացելու՝ այդ թվում նաև Հայաստանից դուրս։ Հեռահար մեծ նպատակը ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ճապոնիայում ներկայացված լինելն ու աշխատելն է։ Ամենավերջում Հրաչյան եզրափակում է՝ «պետք է անընդհատ զարգանալ, քանի որ հաճույքը, հետաքրքրությունը հենց այդ անընդհատական զարգացման մեջ է»։

Գևորգ Ավչյան

Հրաչյա Դանիելյան տնտեսություն Հայաստան Հաջողված Բիզնես Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Առաջիկա երկու շաբաթները «շատ դժվար և ցավոտ» կլինեն ԱՄՆ-ի համար․ Թրամփ
Այսուհետ վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ
Նախագահի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
Ստուգողական վարժանքներ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ
Մի շարք զորամիավորումներում անցկացվել են մասնագիտական և կրակային պատրաստության պարապմունքներ
Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է․ սպասվում է նոր գնաճ. Սուրեն Պարսյան
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր
Աննա Հակոբյանն այսօր գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին. խոսնակ
Արցախի Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՀՌԱՀ պատվիրակությանը
2020թ. Մարտի 31-ի ընտրություններն ապացուցեցին ժողովրդավարական ուղիով ընթանալու Արցախահայության վճռական կամքը. «Ժառանգություն»
Ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք. Բադասյան
Ղարաբաղում ընտրողների մասնակցությունը շատ բարձր էր. Սամսոնյան
Հրդեհ է բռնկվել Գեղադիր գյուղում
Նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք մշակութային, գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ
Հետախուզման մեջ գտնվող երկու անձինք հայտնաբերվել և կալանավորվել են՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
Բակո Սահակյանը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է քարոզչության ժամանակ TV-ների և ռադիոընկերությունների մշտադիտարկման հարցը
Վառ երևակայություն է պետք ունենալ կարծելու համար, որ համաճարակի դեմ պայքարում այդ ինֆորմացիան այլ նպատակներով կօգտագործվի. Բադասյան
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո. Բադասյան
Այսօր 6 ժամում 264 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
38-ամյա կնոջ դանակահարություն Արաբկիրում․ նրա ծանոթը ձերբակալվել է
Ոստիկանության բաժնում բռնության ենթարկված 28-ամյա Տիգրան Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է
Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը. ուղիղ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով
Ավելին
Ավելին