Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոր նշանակում է կատարել:
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ: