Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ առաջիկա նախագահական ընտրությունների ազնվության հարցում`փոստով զանգվածային քվեարկության պատճառով: Գրում է Gazeta.ru-ն։
«Պետք է շատ զգույշ լինել փոստով քվեարկելու հարցում: ... Պետք է վստահ լինել ընտրությունների ազնվության հարցում, սակայն ես վստահ չեմ», - ասել է նախագահը:
Ըստ Թրամփի՝ փոստով քվեարկությունը երկիրը խոցելի է դարձնում արտերկրից միջամտելու հարցում, ինչպես նաև հանգեցնում է քվեաթերթիկներում «մեռած հոգիների» հայտնվելուն:
Ավելի վաղ Թրամփը խուսափել էր պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստ է ընտրություններում պարտության դեպքում խաղաղ հրաժարվել իշխանությունից:
Ավելի ուշ նա հայտարարեց, որ ընդունելու է իր դեմոկրատ հակառակորդ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը, եթե այն հաստատի Գերագույն դատարանը: