Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դաշնային մակարդակով մահապատժի 17- ամյա մորատորիումի վերացումից հետո աֆրոամերիկացու մահապատիժ է իրականացվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ Քրիստոֆեր Վիալվան մեղավոր է ճանաչվել 1999 թ․ Տեխասում կրոնական զույգի սպանության մեջ: Նա մահապատժի է ենթարկվել մահացու ներարկումով, որն իրականացվել Ինդիանայի Տերե Հուտ բանտում:
2020թ․ ամռանը ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ստորին դատարանի որոշումը մահապատիժների ժամանակավոր դադարեցման մասին: Դրանից առաջ երկրում դաշնային բանտարկյալի վերջին անգամ մահապատժի էին ենթարկել 2003 թ.։