f

Անկախ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթ ունեցավ ՍԾՏՀԿ ԱԳ նախարարների առցանց ձևաչափով ոչ պաշտոնական հանդիպմանը


Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպմանը, որը կրում էր «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝  գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է  անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը։

Հանդիպմանը, որը նախագահում էր ռումինական կողմը, մասնակցեցին  և ելույթով հանդես եկան ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։

Բացման խոսքով հանդես եկավ ՍԾՏՀԿ-ում նախագահող երկրի՝ Ռումինայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, որից հետո՝ Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիսթիդեսը:

Նախարար Մնացականյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռումինիայի իր գործընկերոջն արդյունավետ նախագահության և ՍԾՏՀԿ տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակի համաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև օրակարգային հարցերի առաջմղման շուրջ գործադրած ջանքերի համար։

ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին նշելով, որ երկրները ոչ միայն պետք է միավորեն ուժերը՝ կանխարգելելու, կանխելու և հակազդելու դրա տարածումն ու հետևանքները, այլև քայլեր ձեռնարկեն ՍԾՏՀԿ շրջանակներում կենսունակ և հեռանկարային համագործակցություն ստեղծելու ուղղությամբ:

ԱԳ նախարարը նշեց նաև, որ, հաշվի առնելով տարածաշրջանային նոր տնտեսական միտումները և հետպանդեմիկ շրջանում համաշխարհային տնտեսական վերափոխումները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ՍԾՏՀԿ 2012-ի տնտեսական օրակարգը, այն՝ նոր միտումներին և ավելի լայն համաշխարհային տնտեսական օրակարգին, ներառյալ՝ կայուն զարգացման նպատակներին համահունչ դարձնելու և, ի վերջո, ավելի ուժեղ և դինամիկ ինստիտուտի վերափոխելու համար: Նախարարի խոսքով՝ ՍԾՏՀԿ հետագա ամրապնդումը կարող է իրականացվել միայն համապարփակ և շարունակական բարեփոխումների գործընթացով, անդամ պետությունների հիմնավոր քաղաքական կամքի դրսևորմամբ: 

Նախարարն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց նաև, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում և երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները Կազմակերպության օրակարգ մտցնելու փորձերը հակասում են Կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին և չեն ծառայելու դրա նպատակին: 

«Խորապես ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ-ն: Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է Կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է Կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ:

Մինչ աշխարհի շատ ժողովուրդներ պայքարում էին համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Ավելին, նույն անդամ պետությունը հրապարակավ սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանին: Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքներին»:

Հայաստան ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված 47 զինծառայողի անուն
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում զգուշություն ցուցաբերել Հայաստանում ճանապարհորդելիս
Երբ համարյա ամեն մի գրառումս ավարտում էի -- այս իշխանությանը պետք է հեռացնել.. -Հիվանդի զառացանք էիք համարում ...
Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն. Արցախի նախագահ
Լուկաշենկոն հանձնարարել է  չճանաչել արտերկրում ստացած դիպլոմները
Ռուսաստանում մեկ  օրում  կորոնավիրուսի 17 717 դեպք է հայտնաբերվել
ՊԵԿ-ը 100 միլիոն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է մինչեւ նոյեմբերի 3-ը տեղեկություն տրամադրել 5 հայ ռազմագերիների վերաբերյալ. իրավապաշտպան
Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում. Արցախի ԱԻՊԾ
Զախարովա. Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում
Արցախից Հայաստան ապօրինի զենք- զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի. նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին
Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է
Նիկոլը խաղամոլ է, կարող է մի օր էլ տանուլ տալ Անային ու Մայրամիկին
Ռուսաստանը խորը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ. Զախարովա
Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատարի կոչը հայ ժողովրդին։
Սա չափազանց կարևոր է զոհվածների ընտանիքների համար. ԿԽՄԿ-ն՝ զինվորների աճյունների արտահանձնման մասին
Հրապարակվել է հրթիռակոծության հետևանքով Շուշիին պատճառված նյութական վնասի մասին տեսանյութ
Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ Է գումարում ահաբեկչությունների ֆոնին
Քոչարյան Անդրանիկը թող մեկնաբանի, թե վերջին 2.5 տարում, ով և ինչպես, կամ միգուցե ինչու խանգարեց իրենց, որ ապահովեին Արցախի անվտանգությունը
Wargonzo. Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է ՌԴ սահմանային պահակակետն իրանական սահմանին
Ղարաբաղում վերսկսված հակամարտության սկզբից ի վեր ավելի քան 140 հայ է լքել Թուրքիան
Եթե աշխարհում կա մեկ մարդ, որ կասի հիմքեր չկա Ռուսաստանի միջամտության համար, նա դավաճան է
Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ եւ մամուլում, եւ սոցցանցերում. քաղաքագետ
Ավինյոնում ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մարդուն. Erop 1
Ավելին
Ավելին