f

Անկախ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Փոխնախարար Արման Խոջոյանն Արարատի մարզում է


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանն այցելել են Արարատի մարզի մթերման կայաններ, զրուցել ֆերմերների հետ, հետևել խաղողի մթերման գործընթացին։

Առաջին կանգառը Ոստան գյուղում էր, որտեղից ստացված ահազանգերի հետքերով մեկնել էին պաշտոնյաները։ «Ոստան» գործարանում ֆերմերներին նախապես տեղեկացրել էին, որ մթերումներն իրականացվելու են ժամը 9։00-ից մինչև 20։00-ը, սակայն հետագայում ֆերմերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնել մթերման ժամերը և ընդունել մթերքը դրանից հետո ևս։ Խնդիրներն այստեղ կարգավորվել են։

Այնուհետև պաշտոնյաներն այցելել են «Արարատի գինու գործարան», որտեղ 2020 թվականի մթերման գործընթացն առաջին անգամ էր մեկնարկում․ գործարանը վերազինվել է պետաջակցության ծրագրերի շրջանակում նոր արտադրական սարքվորումներով և էլեկտրոնային կշռման համակարգերով։ Այս տարի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 22 հազար տոննա խաղող։ Փոխնախարարի շրջայցի ընթացքում 75 բեռնատար մեքենա սպասում էր խաղողի կշռմանն ու մթերմանը։ Նախարարության ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում մթերման գործընթացից ֆերմերները դժգոհություն չեն հայտնել։

Պաշտոնյաները եղել են նաև Պռոշյանի գործարանում, որտեղ ֆերմերների հիմնական մտահոգությունը  հերթերի կարգավորման խնդիրն է։ Հաջորդ տարի գործարանի ղեկավարությունը նախատեսում է քայլեր ձեռնարկել հերթերի գոյացումը կանոնակարգելու ուղղությամբ։

Արման Խոջոյանն ու Զարուհի Մուրադյանն այցելել են նաև «Արեգակ» կոնյակի գործարան, որտեղ մթերումն իրականանում է սահուն կերպով, նախապես կնքված պայմանագրերով, առանց կուտակումների։

«Որքան էլ արտադրողները հավաստիացնում են, որ մթերման համար նախատեսած քանակը համապատասխանում է առկա խաղողի քանակին, ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ  խաղողի ծավալները և այլևս խաղող չի մթերի։ Մինչդեռ դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա և ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին», - նշել է Արման Խոջոյանը։

Մթերման կետերում ֆերմերներին ներկայացվել է նաև Կառավարության մոտեցումը մթերումների կազմակերպմանը և վերամշակման ոլորտում պետության կողմից առաջարկվող գործիքակազմը։

Այցի շրջանակում ընդգծվել է, որ յուրաքանչյուր գործարան սահմանում է իր գնային քաղաքականությունը, որը կախված է խաղողի շաքարայնությունից, դրանից ելնելով՝  հիմնականում մթերման գները տատանվում են 135-150 դրամի միջև։

Արման Խոջոյանի խոսքով՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաև ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում և վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նա նաև հավելել է, որ նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։

«Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է  74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչև 10 հազար տոննա խաղող», - ամփոփելով այցը, նշել է փոխնախարարը։

Հայաստան Արման Խոջոյան ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Սասուն Միքայելյանին այսօր կրկին վիրահատել են, վիճակը կայուն է. Թագուհի Թովմասյան
Երդվում եմ՝ աշխարհի ոչ մի բանակցություն քեզնից չի խլի արյունովդ սնած Արցախիս հողը. Կարին Տոնոյան
Փաշինյանը վստահ է, որ ՌԴ-ն շարունակելու է անել առավելագույնը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ
Հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները. ԼՂ ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում. վարչապետ
Էս մարդը իր ողջ լսարանի համար գրեթե ամեն լուսաբանում ա Արցախի պատերազմը՝ թուրք-ադրբեջանական ահաբեկչության համատեքստում
Փաշինյանը քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց կամավորական ջոկատներ կազմել
ՇՄ նախարարությունը զգուշացրել է Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Իջևանում
Տիկի՛ն Տոնոյան, որպես Արցախի Հանրապետության նախագահ՝ ուզում եմ մեր Հայրենիքի պաշտպանների անունից խոստանալ, որ անպայման կպահենք մեր որդեկորույս բոլոր մայրերի անունից հնչեցված Ձեր պատգամը
Մնացականյան-Լավրով հանդիպման ժամանակ որպես առաջնահերթ նպատակ ընդգծվել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը
Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան
ՊԲ–ն հրապարակել է զոհված 62 զինծառայողների անունները
Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի. Նիկոլ Փաշինյան
Հայկական ավիափոխադրողները պատերազմի առաջին օրվանից կատարում են հումանիտար առաքելություն
Բանկերը կդիտարկեն պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը․ ՀԲՄ
Դանիելյանը մոռացել է իր անցյալը, դավաճանել նախկին թիմին. Armlur.am
France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել
Պատգամավորներն անընդունելի և վտանգավոր համարեցին այս պատերազմի կողմերի միջև հավասարության նշան դնելն ու երկու կողմերին ուղղված նույնական կոչեր անելը
Մահացել է Տ․ Եղիշե ավագ քահանա Սարգսյանը
ՊԵԿ. 2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսում է ստեղծված վիճակի և անելիքների մասին
ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. արդյո՞ք Ֆրանսիայի նախագահն Էրդողանի հետ բաց առճակատման կգնա. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել
«Լեռնային Ղարաբաղ. Անտեսանելի քրիստոնյա պետություն»․ Արցախի ՄԻՊ-ի հոդվածը The American Conservative-ում
Ավելին
Ավելին