f

Անկախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն


Չնայած կորոնավիրուսի համավարակին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մտադիր չէ խախտել ավանդույթները եւ նոյեմբերի վերջին հինգշաբթի կանցկացնի մեծ հեռուստամարաթոն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

Նրա խոսքով՝ հեռուստամարաթոնը տեղի կունենա ավանդական ձեւաչափով։ «Հնարավոր է՝ առցանց մասն ավելի շատ լինի, քան սովորաբար»,- նշեց Արշամյանը՝ շեշտելով, որ Հիմնադրամի կողմից անցկացվող ավանդական հեռուստամարաթոնը ամբողջ հայությանը միավորելու յուրատեսակ միջոց է։

Հեռուստամարաթոնը նվիրված կլինի սահմանամերձ համայնքների ուժեղացմանը։ Նա նշեց, որ Տավուշի մարզում հուլիսյան իրադարձություններից հետո Հիմնադրամը հանդես է եկել տուժած համայնքներն ուժեղացնելու նախաձեռնությամբ, իսկ հիմա նախատեսվում է այս նախաձեռնությունն ընդլայնել։ Ընդ որում՝ ընդլայնումը կանդրադառնա ինչպես աշխարհագրությանը, այնպես էլ ծրագրերի բաղադրիչներին։ «Մենք նախապես նպատակ ենք դնում ուժեղացնել սահմանամերձ համայնքները։ Մենք նման նախաձեռնությամբ ենք հանդես եկել ընթացիկ տարվա ամռանը Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Հիմա նախատեսում ենք այն ընդլայնել, քանի որ Հայաստանում, Տավուշից բացի, կան մեծ թվով այլ սահմանամերձ շրջաններ։ Արցախն ինքնին սահմանամերձ է»,- ասաց նա։

Նա նշեց, որ համայնքների ուժեղացման առումով նախատեսվում է մի քանի ուղղություններով ծրագրերի իրականացում՝ առողջապահության համակարգերի զարգացման ծրագրեր, սահմանամերձ գյուղերը ոռոգման եւ խմելու ջրով ապահովելու ծրագրեր, վերականգնվող էներգիայի ծրագրեր, նշված գյուղերում փոքր բիզնեսի խթանում։

Նախկինում իրականացվել են սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի խթանման ծրագրեր, բայց վերաբերել են բացառապես ջերմոցային տնտեսություններին, իսկ հիմա նախատեսվում է այս բաղադրիչի ընդլայնում՝ տարածելով գործունեության բոլոր տեսակների վրա։ «Պարտադիր բաղադրիչ կլինի սիրիահայերին եւ լիբանանահայերին աջակցության ցուցաբերումը, որոնք կցանկանան իրենց բիզնեսը հիմնել այս համայնքներում»,- ամփոփեց նա։

Հայաստան Հայաստան համահայկական հիմնադրամ

Այլ հոդվածներ հեղինակից

Թշնամական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացումը. նոր տեսանյութ
Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են. Աբրահամյան
ԱԻՆ-ը մեկ շաբաթում իրականացրել է 4316 վարակազերծում
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 12 հա տարածքում բռնկված հրդեհները
Կապան քաղաքի Երկաթուղայիններ փողոցում այրվել է ավտոմեքենա
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Իրանում ՀՀ-ի և Կատարի դեսպանները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն. ՊՆ
«Պետք է Վրաստանին հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլին
«ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը շրջանառության մեջ է դնում Հայոց ցեղասպանություն առարկայական խորագիրը». Քիմ Քարդաշյան
«Կսրի հակամարտությունն ու կբացառի խաղաղ սցենարը». սենատոր Պուշկովը գնահատել է ԼՂ-ում թուրքական զորքի տեղակայման հնարավորությունը
«Զինուժ մեդիան» բացահայտել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքը (տեսանյութ)
Ադրբեջանին պետք է վերջնագիր ներկայացվի՝ կամ դադարեցնում է պատերազմը, կամ համանախագահները ճանաչում են Արցախը. Բեքարյան
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
Վթարի պատճառով ջուր չի լինելու Մասիս քաղաքում
Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ․ Արցախի ԱԻՊԾ
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը
Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. ԱԳՆ
Աննա Հակոբյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը
Հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում
Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ադրբեջանական ԼԳԲՏ համայնքի մասին
«Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները՝ անորոշ իրավիճակում․ ինչ սպասել
«Ժողովուրդ». Որքան գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. նիստը` այսօր
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բացեց փակագծերը, թե ինչ են խոսել փակ հանդիպումների ժամանակ
Ավելին
Ավելին