ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը խորհուրդ է տվել համաճարակի ժամանակ վիտամիններ չչարաշահել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Պետք է շատ զգույշ լինել վիտամինների շատ բարձր չափաբաժինների հետ: Ես միշտ խորհուրդ եմ տալիս խորհրդակցել բժշկի հետ, մեծ քանակությունը կարող է առաջացնել տարբեր անբարենպաստ ազդեցություններ», - ասել է Վույնովիչը:
Նա հորդորել է դրանց փոխարեն մրգեր և բանջարեղեն ուտել, որոնք պարունակում են «բնական վիտամիններ»:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 32 միլիոն դեպք, ապաքինվել է գրեթե 24 միլիոն մարդ, ավելի քան 980 հազար հիվանդ մահացել է: