Ընկերներիցս մեկի մոտ մեկնաբանություն կարդացի, թե կորոնավիրուսային հիվանդությունը անվճար է բուժվում համ հիվանդանոցային պայմաններում, համ արտահիվանդանոցային։ Իշխանության ներկայացուցիչը (կներեք չեմ ֆիքսել ո՞վ էր), կամ պարզապես նրանց սատարողը թվարկել էր, թե նույնիսկ տանը բուժվողներին դեղորայքը անվճար է տրամադրվում ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի կողմից։ Ուրեմն այսպես.
ՍՈՒՏ Է։
Մի քանի օր իրար հետևից, մի քանի բժշկից հարցրել եմ. իրականութնունը ո՞րն է։
Իսկ իրականությունը այն է, որ մի բուռ դեղ մի անգամ, շատ չնչին քանակով տրամադրվել է և վերջ։ Այդ քանակը աննշան է եղել, միանվագ։ Ավելին պետությունը չի հոգում բժիշկների կարիքները, ոչ հատուկ արտհագուստ տրամադրելով, ոչ էլ նորմալ քանակի դիմակ տալիս: Շաբաթական մեկ դիմակ են տալիս (այն դեպքում, որ դիմակը երեք ժամը մեկ է խորհուրդ տրվում փոխել), դադարել են նաև ձեռնոց տրամադրելուց, ոչ մի հավելավճար չի հատկացվել բժիշկներին։ Միայն գարնանը մոտ 50 հազ դրամ գրեթե բոլորին են հատկացրել և վերջ։ Սա առաջնային օղակի մասին, հակիրճ։
Իրականում բժիշկներն իրենք են իրենց գումարով արտահագուստ, դիմակ և այլն առնում։ Իսկ ո՞ւմ և ի՞նչ սկզբունքով են բարձր աշխատավարձ և դրամական պարգև հատկացրել. մեծ հարցական է։ Շատ դեպքերում "արտոնյալները" եղել են անփորձ, դեռևս չավարտած բժշկական համալսարանը երիտասարդներ։