«Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ։ Գաղտնիք չէ, որ զինվարժություններից հետո թուրքական բանակի այն զորախումբը, որը Նախիջևանում էր մնացել, դուրս չի եկել։ Սրանք անհանգստացնող միտումներ են։ Նաև անհանգստացնող է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում։ Այնուհանդերձ գտնում եմ, որ թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում մի շարք գործոնների հետ կապված, նաև այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ և այն քայլերը, որոնք ձեռնարվում են դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում, կարծում եմ, կբացառեն նման սցենարը»,- Հայաստանը և տարածաշրջանային գործընթացները թեմայով ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում