Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել:
Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Անկախի տեղեկություններով պայթյունի պատճառը տանը տեղադրված գազի կաթսան է եղել: Համագյուղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ ձայնը լսվել է ամբողջ գյուղում: Տունն ամբողջությամբ փլուզվել է:
Ըստ մեր տեղեկությունների՝ տուժել են 86 և 84-ամյա տարեց ամուսիններ, որոնք բնակվում էին նույն տանը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը ծանր է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: